Մայիսի 27-ին տեղի ունեցավ «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, որի ստեղծման աշխատանքները տևել են 6 տարի:
Ինչպես նշում են Sahakyants Animation Studio-ն, «Մենք՝ հայերս, դեռևս IV դարում ունեցել ենք մեր օլիմպիական չեմպիոնը:
Մեծ Հայքի Վարազդատ արքան օլիմպիական խաղերում փառահեղ հաղթանակ է տարել բռնցքամարտում՝ դառնալով առաջին Օլիմպիականը:
Ահա այս պատմական փաստն է գունագեղ, գրավիչ, հումորով ու հրաշալի երաժշտությամբ հագեցած «ՕԼԻՄՊԻԿՈՍ» անիմացիոն ֆիլմում, որը մայիսի 27-ից կհայտնվի մեծ էկրաններին», նշում են նրանք։
Մուլտֆիլմը պատմում է Մեծ Հայքի Վարազդատ Արշակունի արքայի մասին, որը Հունաստանում Օլիմպիական չեմպիոն է հռչակվել:
Նա 394 թվականի խաղերում 1-ին տեղն է գրավել բռնցքամարտի մրցումներում, կասեցրել իր թշնամու կողմից կազմակերպված դավադրություններն ու հաղթանակած վերադարձել Հայաստան:
Մուլտֆիլմում կլսենց սիրելի հայտնիների ձայները․
Արման Նավասարդյան՝ Վարազդատ արքա
Զարուհի Բաբայան՝ Գոհար թագուհի
Մկրտիչ Արզումանյան՝ գլխավոր չարագործ

Ջուլիետա Ստեփանյան՝ Վարազդատ արքայի զոքանչ ․․․
Նանուլ՝ Նանե
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025