Բաղադրիչներ

  1. Պանիր - 200 գրամ
  2. Հավկիթ - 1 հատ
  3. Ալյուր - 2 ճաշի գդալ
  4. Պաքսիմատ - կես բաժակ
  5. Բուսայուղ
  6. Աղ

Պատրաստման եղանակը Կտրատում ենք պանիրը մոտավորապես 1սմ լայնությամբ, ձևը և երկարությունը մեր ընտրությամբ: Հարում ենք հավկիթը մի պտղունց աղի հետ: Պատրաստում ենք ալյուրն ու պաքսիմատը: Պանիրը թաթախում ենք հետևյալ հերթականությամբ՝ այլուր, հավկիթի, պաքսիմատ: Թավայի մեջ լցնում ենք բուսայուղը, տաքացնում ենք, և պատրաստի պանիրները տապակում ենք 2 կողմից: Երկար տապակիել չի կարելի, քանի որ պանիրը կարող է շատ հալվել և լցվել բուսայուղի մեջ: Մատուցում ենք տաք վիճակում: Բարի ախորժակ