SMM-բրիֆը փաստաթուղթ է, որում հաճախորդը պատասխանում է մարքեթոլոգի համար կարևոր հարցերի: Մարքեթոլոգը նախորոք պետք է ուսումնասիրի հաճախորդի գործունեության ոլորտը, մրցակիցներին, և կազմի անհրաժեշտ հարցերի շարքը, որոնք կօգնեն հետագայում ճիշտ և արդյունավետ կազմակերպել մարքեթինգի ռազմավարությունը։
Հարցերը սովորաբար բաժանվում են 3 կատեգորիայի.
- ծանոթություն
- առաջադրանքներ
- բյուջե։
Ներկայացնում ենք SMM-բրիֆի 10 պարտադիր հարցեր, որպիսի հստակեցնենք հաճախորդի գործունեության զարգացման համար կարևոր հարցերը։
- Ի՞նչ է անում Ձեր ընկերությունը, նախագիծը։ Կարճ ներկայացրեք ստեղծման պատմությունը։
- Առկայության դեպքում ներկայացրեք հղումներ դեպի նախագծի կայքը և սոցիալական ցանցերը, ինչպես նաև կոնտակտային տվյալներ։
- Ձեր հիմնական մրցակիցները։ Եթե կան մրցակիցներ, որոնց մարքեթինգային լուծումները Ձեզ դուր են գալիս, խնդրում ենք կիսվել։
- Ո՞րն է Ձեր առավելությունը (կարևոր է հստակեցնել հաճախորդի տեսակետը, մոտեցումը, սակայն պարտադիր է, որ մարքեթոլոգը իրականացնի մրցակիցների ուսումնասիրություն պրոֆեսիոնալ գործիքների հիման վրա)
- Ով է Ձեր թիրախային լսարանը․ սեռը, տարիքը, հետաքրքրությունները, եկամուտը։
- Հիմնական խնդիրները, որոնք ցանկանում եք լուծել SMM-ի օգնությամբ։
- Աշխատե՞լ եք այլ գործակալությունների հետ, եթե այո, կնշեք աշխատանքում ինչն է Ձեզ դուր եկել, ինչը՝ ոչ։
- Ամսական որքա՞ն բյուջե եք նախատեսել SMM-մարքեթինգի համար. մասնագետի աշխատանքի և գովազդային բյուջեի համար։
- Նվազագույնը որքա՞ն ժամանակ եք ցանկանում համագործակցել, և երբ եք պատրաստվում սկսել:
- Ունեք արդյոք հստակ ցանկություններ կոնտենտի ստեղծման հարցում․
Հստակ տեքստեր, կանոնադրություն, բաղադրություններ․․․
Բրենդային գույները, պատկերները, մոդելներ։
Նյութի հեղինակ՝ WebMagnet