2025 թվականին E-mail մարքեթինգը շարունակում է լինել արդյունավետ գործիք՝ հաճախորդների հետ անհատականացված հաղորդակցության, ավտոմատացված վաճառքների և տվյալների վրա հիմնված ռազմավարությունների համար։
Կան որոշակի կոպիտ սխալներ, որոնք չի կարելի թույլ տալ ոչ մի դեպքում։ Ահա դրանցից ամենաարդիականները։
- Մի օգտագործեք ոչ լեգալ կամ պատահական կերպով հավաքված կոնտակտներ։ Սովորաբար ծրագրերը հասկանում են, ու կարող են Ձեզ բլոկել։
- Եթե օգտագործում եք գնված կամ պատահական կերպով հավաքված e-mail ցուցակներ, պլատֆորմը կարող է արգելափակել հաշիվը։
- Մի օգտագործեք խառը նշաններ («!!!», «$$$»), դրանք կարող են որպես վիռուս ընկալվել ալգորիթմների կողմից։
- 70-80% օգտատերեր բացում են նամակները հեռախոսից, կարևոր է առանձին դիտարկել մոբայլ տարբերակները։
- Մի՛ ուղարկեք նամակները չափազանց հաճախ, որպեսզի չհոգնեցնեք բաժանորդներին։ Օրինակ, բրենդի մասին տեղեկությունները ակտիվ պահելու համար կարող եք ընդունել «ամիսը 3 նամակագրության» սկզբունքը։
- Բարձր Spam Rate - Եթե ստացողները հաճախ նշում են նամակները որպես Spam, պլատֆորմը կարող է կասեցնել հաշիվը։ Նորմալ Spam Rate-ը պետք է լինի 0.1%-ից պակաս, հակառակ դեպքում դա ռիսկային է։
- Արգելված բովանդակության ուղարկում։
Որոշ պլատֆորմներ արգելում են որոշակի բովանդակություն, օրինակ՝
- Ֆինանսական խարդախություններ
- Մեծահասակների բովանդակություն
- Մեծ գումարներ շահելու կեղծ առաջարկներ
Եթե բովանդակությունը խախտում է նրանց կանոնները, հաշիվը կարող է արգելափակվել։
- Եթե նոր հաշիվը միանգամից սկսում է ուղարկել մեծաքանակ նամակներ (օրինակ՝ 10,000+ առաջին օրը), դա կարող է դիտարկվել որպես կասկածելի ակտիվություն։ Լավագույն մոտեցումն է բարձրացնել քանակը աստիճանաբար:
- Միջազգային e-mail օրենքների խախտում (GDPR, CAN-SPAM, CCPA․․.)
Պետք է հաշվի առնել e-mail marketing-ի իրավական կողմերը․
GDPR (ԵՄ) – Բաժանորդները պետք է հստակ համաձայնություն տան։
CAN-SPAM (ԱՄՆ) – Պետք է ներառել «unsubscribe» հղում և ընկերության հասցեն։
CCPA (Կալիֆորնիա) – Օգտատերերը պետք է հնարավորություն ունենան իրենց տվյալները ջնջելու։
Հեղինակ՝ Աննա Տեր-Հովհաննիսյան
E-mail marketing-ի հիմնական սխալները
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
2026-ի ԹՈՓ 10 ամենապահանջված ֆրիլանս մասնագիտությունները- Անուշ Ափիկյան
- 2026-02-27 08:42:00
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026