Անգելինա Ջոլիի մտքերից

  • Խիզախ որոշումներ կայացրու ու սխալներ արա: Այս ամենն է, որ քեզ դարձնում է այն, ինչ կաս...
  • Եթե դուրս չգաս այն արկղից, որում մեծացել ես, չես կարողանա հասկանալ, թե որքան մեծ է աշխարհը դրանից դուրս...
  • Մարդկանց սիրելը նրանց անթերի տեսնելը չէ, այլ թերություններով հանդերձ նրանց անթերի տեսնելը...
  • Եթե մարդկանց հարցնենք, կտեսնենք, որ շատերը չեն արել այն, ինչ ցանկացել են անել ողջ կյանքում...

Անջելինա Ջոլի

  • Մեկին սիրիր, հոգ տար նրա մասին մինչև վերջին շունչդ: Միասին երեխաներին մեծացրեք, լավ կյանք ունեցեք, ընկերներ եղեք, եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Ինքներդ ձեզ համար պարզեք, թե ինչ եք իսկապես սիրում ու գնացեք դրա հետևից, ինչ էլ, որ լինի...
  • Մեր տարբերությունները մեր ուժն են: Անիմաստ ու միապաղաղ կլիներ կյանքը, եթե բոլորն իրար նման լինեին...
  • Լուռ մի՛ մնա: Ձայնդ լսելի դարձրու: Ոգեշնչիր տղամարդկանց հաջորդ սերնդին հարգել կանանց...
  • Խիզախ, ամուր ու ազատ եղիր...