Սմբուկը լվանում ենք, հեռացնում ենք կեղևը։
Բարակ կտրտում ենք, աղ ենք անում, թողնում ենք 15-20 րոպե, որպիսի ջուրը դուրս գա, ապա տապակում ենք ձիթայուղի մեջ։
Պատրաստենք մարինադը
Մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, եռացնում ենք և թողնում ենք հովանա։
Սխտորը ճզմում ենք առանձին ամանի մեջ։
Սմբուկի կտորները թաթախում ենք մարինադի մեջ, հանում ենք, սխտորով պատում ենք յուրաքանչյուր սմբուկ և տեղափոխում ենք խորը կաթսայի մեջ։
Վերջում սմբուկների վրա նորից լցում ենք մարինադի ջուրը, պահում ենք սառնարանում 3-5 օր։