2025թ․ Slice Consulting-ը նշում է իր հիմնադրման 20-ամյակը։ 2005թ․ երիտասարդ տնտեսագետ Նանե Մաթևոսյանը սկսում է իր մասնագիտական ուղին մի ոլորտում, որի վերաբերյալ պատկերացումները մեր երկրում դեռևս խիստ սահմանափակ էին։ Slice Consulting-ի պատմությունը վկայությունն է նրա, թե ինչպես է մի կնոջ գաղափարը վերածվում հաջողակ բիզնեսի՝ աշխատասիրության, համառության ու սեփական երկրում դրական փոփոխություն մտցնելու ցանկության շնորհիվ:
Ուսանողական նստարանից դեպի սեփական բիզնես. Նանեի տեսլականը։
ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում սովորելուն զուգահեռ Նանեն սկսել էր իրեն փորձել տարբեր ոլորտներում։ Դեռևս ուսանող տարիներին Նանեին գրավել է հենց մարքեթինգի ոլորտը։ Նրա մարքեթինգային ուղին սկսվեց այն ժամանակ, երբ Հայաստանում դեռևս քչերն էին ընկալում դրա ներուժը բիզնեսի զարգացման մեջ։ Սկզբնական շրջանում շատ քիչ ընկերությունների տնօրեններ էին պատկերացնում, որ մարքեթինգի մեջ ռեսուրս ներդնելը բիզնես հաջողության հիմքն է։ Նանեն դիմում էր տարբեր աշխատանքների, և ամեն անգամ նրա հարցազրույցները ավարտվում էին ձեռնարկատերերին մարքեթինգային նորարարական ռազմավարություններ ներկայացնելով: Նա փորձում էր համոզել, որ դրա շնորհիվ ընկերության եկամուտները զգալիորեն կավելանան՝ ավելացված եկամտից ընդամենը 10%-ի չափով վարձատրություն ակնկալելով։ Ի վերջո, ձեռնարկատերերը համաձայնում էին։ Այսպես Նանեն դարձավ անկախ մարքեթինգային խորհրդատու։
Մարքեթինգային կրթությանը՝ որպես ոլորտի առաջխաղացման գործիք. Slice Academy։
Մարքեթինգային գործունեություն ծավալելուց 2 տարի անց Նանեն դեռ զգում էր մասնագիտական գիտելիքների սղության ազդեցությունը շուկայի և սեփական ծառայությունների մատուցման որակի վրա, ուստի, շարունակելով կուտակել նոր գիտելիքներ, 2007թ․ նա հիմնեց նաև մասնագիտական վերապատրաստման բիզնես դպրոց։ Այստեղ սկսեցին կրթություն ստանալ թե՛ ընկերությունների հաճախորդներն ու իրենց աշխատակիցները, թե՛ ավելի ուշ նաև բաց շուկայի ներկայացուցիչները, որոնք ցանկանում էին խորացնել գիտելիքները մարքեթինգի ոլորտում, վերամասնագիտանալ և աշխատանք գտնել։ Այսպիսով նաև ստեղծվեց կամուրջ շուկայի պահանջների և դրանց բացերը լրացնելու միջև։
Swiss Business School-ում MBA աստիճան ստանալով ու մասնագիտանալով իր ընտրած ոլորտում՝ Նանեն ընդլայնեց իր գործունեության շրջանակները՝ մարքեթինգային ծառայություններ մատուցելով մեծ թվով հաճախորդների, ուժեղացնելով կրթական կոմպոնենտը իր հիմնած բիզնես դպրոցում, ներգրավելով բարձրակարգ դասընթացավարների՝ մարքեթինգի ոլորտի իրենց նեղ մասնագիտացումներով, ինչպես նաև դասավանդելով ԵՊՀ-ում, այնուհետև նաև Սլավոնական համալսարանում: Այսպես սկսվեց երիտասարդ ընկերության կրթական թևի ճանաչումը, որը հետագայում դառնալու էր Slice Academy։
Այսօր Slice Academy-ի նպատակն է ապահովել հասանելի ու որակյալ կրթություն, մասնագիտական վերապատրաստումներ և կրթել շուկայագետների նոր սերունդ: Ակադեմիան առաջարկում է ինչպես խմբային, այնպես էլ կորպորատիվ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Ամբողջ տարվա կտրվածքով ակադեմիան իրականացնում է այնպիսի հիմնարար կրթական նախագծեր, ինչպիսին են Weekend School of Marketing-ը, Weekend School of Business-ը, Digital Marketing Session-ը, IT Project Management-ը։
Վերաբրենդավորում ու մասնագիտական նոր հորիզոնների բացահայտում։
2015թ․-ին արդեն պարզ էր, որ վերաբրենդավորման կարիք կա, և ահա ընկերությունը ստացավ նոր անվանում՝ Slice Consulting։ Այժմ Slice Consulting-ը ամբողջական ցիկլի մարքեթինգային գործակալություն է, որի կողմից մատուցվող ծառայությունների շղթան ներառում է բրենդինգից մինչև թվային մարքեթինգ, ռազմավարական մարքեթինգից մինչև վաճառքների կառավարում, ինչպես նաև ամբողջական մարքեթինգային բաժնի արտապատվիրակում։ Այս վերաբրենդավորումը համահունչ էր Նանեի երկարաժամկետ տեսլականին՝ դիվերսիֆիկացնել ծառայությունները, ներգրավել ոլորտի պրոֆեսիոնալներին, համահունչ քայլել ոլորտի նորարարությունների հետ և միշտ մեկ քայլ առաջ լինել անընդհատ զարգացող մարքեթինգային լանդշաֆտում:
2020թ․ հիմնադրվեց նաև Slice Production-ը: Էլեկտրոնային առևտրի՝ E-Commerce-ի նոր ալիքի արագ զարգացման պայմաններում չափազանց կարևոր է թվային հարթակներում որակյալ ու գրավիչ քոնթենթի ստեղծումը։ Slice Production-ը ստեղծում է թվային տիրույթի համար այդքան ահրաժեշտ կրեատիվ նյութերը՝ գովազդային հոլովակներ, ռիլեր, սթորիներ, իրականացնում պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանումներ։ Ընկերությունն օգնում է բրենդերին դիրքավորման ու տեսանելիության բարձրացման հարցում: Այս առումով կարևոր է քոնթենթի համապատասխանեցումը թիրախային լսարանի ակնկալիքներին։
Մարքեթինգի ապագան. արհեստական բանականություն և մարքեթինգային ծառայությունների արտապատվիրակում (աութսորսինգ)։
Նանեի կարծիքով՝ մարքեթինգի ապագան պարադիգմային փոփոխության է ենթարկվում, ու ավանդական սոցիալական մեդիա մարքեթինգը (SMM) աստիճանաբար զիջում է իր դիրքերը: Այսօրվա դրությամբ մարքեթինգային ամբողջական ծառայությունների աութսորսինգը դառնում է գերակայող՝ փոխարինելով ընկերությունների ներքին մարքեթինգին: Մարքեթինգային աութսորս թիմը օժտված է մասնագիտական բոլոր կարողություններով՝ ընկերության առաջխաղացումը ապահովելու համար։ Մասնագետների մեծամասնության պնդմամբ՝ աութսորսինգը ոչ միայն առավել արդյունավետ է, այլ նաև նվազ ծախսատար։
Վերջերս Slice Consulting-ն իր ուշադրությունը կենտրոնացրել է նաև Marketplace Marketing-ի վրա այնպիսի խոշոր առևտրային հարթակներում, ինչպիսիք են Amazon-ը, Etsy-ն, Shopify-ը և տարբեր երկրների տեղական էլեկտրոնային առևտրի հարթակները: Ընկերությունը պատրաստ է աջակցել հայաստանյան ընկերություններին՝ դուրս գալու միջազգային շուկաներ։
Slice Consulting-ի ողջ թիմը հավատում է նաև մարքեթինգում արհեստական բանականության ազդեցության աճին՝ կանխատեսելով, որ մարքեթինգն ավելի ու ավելի է հիմնվելու տվյալների վերլուծության և ալգորիթմների վրա։ Ըստ ընկերության էքսպերտների՝ մարքեթինգն նախ մաթեմատիկա է, իսկ հետո՝ ստեղծարարություն:
Slice Consulting-ի կողմից մատուցվող ծառայությունները։
Ընկերության հիմնական նպատակն է օգնել բիզնեսի աճին և ներուժի զարգացմանը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, ինչպիսին են թվային ինտեգրումը, պիլոտային թեստերը, Agile մարքեթինգը և նախագծերի կառավարման գործիքակազմը: Slice-ը կատարում է հաճախորդի ընկերության մարքեթինգի բաժնի դերը՝ տրամադրելով ծառայությունների ամբողջական փաթեթ՝ մարքեթինգային աուդիտից մինչև մարքեթինգային ռազմավարության մշակում և թվային գործունեության իրականացում, դիզայն, բրենդի առաջխաղացում, ֆոտո և վիդեո նյութերի պատրաստում, կայքերի մշակում և PR աջակցություն:
Slice Consulting-ը մասնագիտացել է հատկապես բժշկական, կրթական, շինարարական և զբոսաշրջության ոլորտների ընկերությունների սպասարկման վրա։ 200-ից ավելի ընկերություններ այս 20 տարիների ընթացքում իրենց մարքեթինգը վստահել են Slice-ին։
Slice-ի մեթոդաբանությունը հիմնվում է շուկայի ուսումնասիրության ու տվյալների վերլուծության արդյունքում մարքեթինգային ռազմավարությունների մշակման վրա, որպեսզի հաճախորդները ստանան չափելի ծախսարդյունավետ արդյունքներ։
Ինչպե՞ս ծանոթանալ Slice Consulting-ի հոբելյանական միջոցառումներին։
Ընկերության հոբելյանական միջոցառումներին ծանոթանալու ու մասնակցելու համար անցե՛ք հղումով՝ https://www.sliceconsulting.org/hy/slice20