Բաղադրիչներ

  1. Հավի ձու - 2 հատ
  2. Ալյուր - 2 բաժակ
  3. Կաթ - 1 բաժակ
  4. Շաքարավազ - 2 բաժակ
  5. Սոդա - 1,5 թեյի գդալ
  6. Թթխմոր - 1,5 թեյի գդալ
  7. Ձիթայուղ կամ փափուկ կարագ - 0,5 բաժակ
  8. Վանիլին
  9. Եռման ջուր - 1 բաժակ
  10. Կակաո - 5 ճաշի գդալ
  11. Լուծվող սուրճ - 1 թեյի գդալ

Կրեմ

  1. Ալյուր - 2 ճաշի գդալ
  2. Ձու - 2 հատ
  3. Շաքարավազ - 1 բաժակ
  4. Կաթ - 1 բաժակ
  5. Կարագ - 200 գրամ

Շոկոլադե գլազուր

  1. Ալյուր - 1 ճաշի գդալ
  2. Կակաո - 2 թեյի գդալ
  3. Շաքարավազ - 4 ճաշի գդալ
  4. Կարագ - 50 գրամ
  5. Կաթ - 3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Միացրեք ջեռոցը 180°С)) Նախապես պատրաստեք ջեռոցի ամանը, որի հատակին սննդային թուղթ դրեք: Եթե օգտագործում ենք սիլիկոնե ձևամաններ, սննդային թղթի կարիք չկա:

Առանձին ամանի մեջ լավ խառնել ալյուրը, թթխմորը, սոդան, կակաոն, լուծվող սուրճը, վանիլինը: 

Հարիչի օգնությամբ լավ հարել ձուն և շաքարավազը, մինչև ստացվի փրփրանման զանգված: Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կաթ և ձիրթայուղ կամ կարագ: Անընդհատ խառնելով , փոքր բաժիններով ավելացնել չոր բաղադրիչների խառնուրդը: Խմորին ավելացնել եռման ջուր և շատ արագ, լավ խառնել:  

Խմորը լցնում ենք ջեռոցի ձևամանի մեջ և տեղափոխում ենք ջեռոց 50 րոպե: 

 

Պատրաստենք կրեմ

Կաթսայի մեջ խառնել ձուն, շաքարավազը, ալյուրը և կաթը: Խառնուրդը դնել թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփել: Հենց խառնուրդը սկսում է պնդանալ, հանում ենք կրակից, թողնում ենք հովանա: 

Երբ զանգվածը հովանա, ավելացնել փափուկ կարագ և լավ հարել հարիչով: Կրեմը դնել սառնարան 20 րոպե:

Պատրաստենք շոկոլադե գլազուր

Կակաոն, շաքարավազը, կաթը և ալյուրը լավ խառնել կաթսայի մեջ, դնել թույլ կրակին: 

Հենց զանգվածը եռա, հանում ենք կրակից, ավելացնում ենք կարագ: Լավ խառնում ենք մինչև կարագը հալվի: 

Ձևավորենք տորթը 

Խմորի շերտերում քսում ենք կրեմը: Վերջին շերտի վրա լցնում ենք տաք գլազուր: Ցանկության դեպքում տորթի կողքերը կարող ենք պատել մանրացված պոպոկով:

Բարի ախորժակ։