Սերը մարմին գրկելը չէ, մարմնին կպնելը չէ, մարմնով ապրելը չէ։
Սերը բառերով չէ, մտքերով չէ, կազմած սիրուն նախադասություն չէ։
Սերը սրտում զարդ է...
Այն քո ներսում ապրած ու զգացած, բառերից ծնված սուրբ աղոթք է։
Սերը գրկելն է, դիմացինի հոգին զգալն է, նրա հոգում լույս վառելն է, նրա համար աղոթելն է։
Սերը քո և նրա հոգու միջև եղած լռությունն է։
Սերն առանց թույլտվություն հարցնելու համբույրի մեջ է։
Սերը սրտում պատարագ է ...
Սերը նրա սիրո քարոզից կազմված ժամերգությունն է։
Հոգիդ լցնող կյանքդ փոխող տիեզերքն է։
Սերը հոգում բոցկլտացող մաքուր կիրքն է ։
Սերը քո և նրա մեջ ապրած Աստծո կապն է։
Աղբյուր՝ Ango Mushegyan
Հետաքրքիր է նաև․․․
Սպանվալա իմ մեջիս հույսը․․․ Աննա Մեկունց
- 20.10.2023
Սիրուց հյուսված մի տնակ,
- 26.04.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026