Ժպտամ դժկամության ժամին
Ու տխրեմ անորոշության մեջ,
Գտնեմ երջանկություն ու չհասկանամ,
Փնտրեմ ինձ երջանկության ժամին
Ու չգտնեմ ինձ ամբոխի մեջ,
Շուրջս խռնված բազմության մեջ նայեմ իմ ցոլանքին
Ու զազրելի թվամ ինձ,
Չճանաչեմ ինձ բոլորի մեջ
Ու փնտրեմ ձայնը իմ խղճի,
Ականջ դնեմ խուլ հառաչանքին
Ու ժպտամ լռությանն անսպասելի,
Գտնեմ թաղված գանձը հոգուս
Ու կանչեմ խղճիս վկա որպես,
Թող, որ խիղճս հավերժ ննջի
Ու չտեսնի ժամն այս ամբոխի․․․
Էմիլիա Օհանյան
Հետաքրքիր է նաև․․․
Սպանվալա իմ մեջիս հույսը․․․ Աննա Մեկունց
- 20.10.2023
Սերը մարմին գրկելը չէ, մարմնին կպնելը չէ ...
- 29.08.2023
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026