Սերերի քաղաք,
Ստվերների քաղաք,
Քեզ ամբոխներն են պատել
անտեսանելի՜,
Լու՜ռ,
Հայելապա՜տ...
Սերերի քաղաք,
Ստվերների քաղաք,
Մնացիր խոնարհ,
Մնացիր խռով,
Միայնակ ու դատարկ։
Քեզնով քայլում են հիմա դիակները,
Հոգիները ջղայն ու բարկացած...
Մենք եղանք քո նվիրյալները,
Մնացինք` դավաճաններ հռչակված։
Կներես մեզ, որ հասցեդ մոլորության ենք տվել։
Եւ քաղաքների մեջ փնտրում ենք շողք ու ստվերը քո...
Մեզանից ինքներս մեզ են սրով խլել,
Ու ստիպել լքել` լքվելու ներքո։
Այժմ ուրվականներն են թափառում քո մեջ
Որպես քո սրտի զարկերակի լար։
Ու նրանք հայերեն երգում են ավե՜րջ,
Մինչև մի նոր օր, նոր գարուն կգա...
Սպասիր մեզ, հուսա,
Հույսով պիտի գանք։
Բարկացիր ու լա...
Կոչիր մեզ տականք։
Բայց մեր Սերը երբեք,
Երբեք չհերքես։
Դու Սիրտն ես մեր,
Երակն ես մեր...
Մի Կյանք Ու մի կես։
Սերերի քաղաք,
Ստվերների քաղաք ...
Հեղինակ՝ Աննա Մակունց
Հետաքրքիր է նաև․․․
Սպանվալա իմ մեջիս հույսը․․․ Աննա Մեկունց
- 20.10.2023
Սերը մարմին գրկելը չէ, մարմնին կպնելը չէ ...
- 29.08.2023
Սիրուց հյուսված մի տնակ,
- 26.04.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025