Բաղադրիչներ
- Հավկիթ - 3 հատ
- Շաքարավազ - 0.5 բաժակ
- Սոդա - 0,5 թեյի գդալ
- Մածուն կամ կեֆիր - 1 բաժակ
- Քացախ - 1 թեյի գդալ
- Ալյուր - 1 բաժակ
- Ձիթայուղ - 2 ճաշի գդալ
- Ջեմ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավկիթները լավ հարում ենք, փոքր բաժիններով ավելացնում ենք շաքարավազը:
Ապա փոքր բաժիններով, խառնելով ավելացնում ենք մածունը։
Սոդայի վրա լցնում ենք քացախ, խառնում ենք և ավելացնում ենք խմորին:
Ավելացնում ենք ալյուրը: Ստացվում է թույլ խմոր:
Ջեռոցի թավայի վրա դնում ենք սննդային պերգամենտ, վրան մի փոքր բուսայուղ ենք քսում: Խմորը բարակ շերտով լցնում ենք թավայի մեջ և եփում 180C տաքացված ջեռուցում 7-10 րոպե:
Խմորը հանելուց հետո, դեռևս տաք վիճակում, վրան գծեր ենք անում, որպիսի միջուկը ներծծվի նաև խմորի մեջ։
Խմորի վրա քսում ենք ջեմ ըստ մեր ճաշակի, ոչ շատ հաստ շերտով։
Խմորը պետք է արագ փաթաթել քանի տաք է, որպիսի ճաքեր չառաջանան։
Փաթաթելուց հետո ռուլետը ծածկում ենք խոնավ սրբիչով և թողնում ենք սենյակում 1 ժամ, որ ամբողջությամբ հովանա։
Կտրտում ենք և մատուցում անչափ համեղ ու հալվող ռուլետը։
Բարի ախորժակ։
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025