Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր սոցիալական էջերում հայտարարել է, որ ախտահանվում է քաղաքապետարանին պատկանող հասարակական տրանսպորտը:

15.03.2020թ.

«Այսօր իմ հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով ախտահանվեց քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը:
Այսօրվանից սկսած ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Ընդհանուր առմամբ ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն:»

«Այսօր իմ հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում:

Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել Երևան համայնքը:

Հիշեցնեմ, որ երեկվանից ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը՝ ավտոբուսները, տրոլեյբուսները, մետրոն։

Մանրամասները՝ https://bit.ly/2IMRQb7»

Առողջություն բոլորիս