Օրեր առաջ Երևանում, Meridian կենտրոնում տեղի ունեցավ մանկական նորաձևության ամենամասշտաբային միջոցառումներից մեկը՝ Kids Fashion Day-ը։ Միջոցառմանը մասնակցում էին մոդելներ Երևանից, Թբիլիսիից (New Stars մոդելային գործակալություն), Գյումրիից, Վանաձորից։

Kids Fashion Fest միջոցառման հովանավորն էր Arli Resort-ը՝ Հանքավանում առկա իր ընտանեկան քոթեջներով։

Kids Fashion Fest մասնակցում էր նաև յուրահատուկ հմայքով փոքրիկ Աննան, ով ընդամենը 6 տարեկան է, բայց կարողանում է ջերմացնել բազմաթիվ սրտեր: Նա նաև Kids Fashion Day մանկական հայտնի մոդելավորման դպրոցի աշակերտուհի է:

Kids Fashion Fest, Աննա ԱթոյանՓոքրիկ մոդելը բաց չի թողնում ընկեր Ռուբինայի և ընկեր Կարմենի կազմակերպած ոչ մի միջոցառում և նույնիսկ դարձել է Վրաստանում անցկացվող ցուցահանդեսներից մեկի մասնակիցը: 

Kids Fashion Fest, Rubina Karmen
Kids Fashion Day, Կարմեն Ղազարյան, Ռուբինա Գրիգորյան

Փոքրիկ գեղեցկուհին կարողանում է ոչ միայն հաճախել դպրոց, Kids Fashion դասերին, այլև Գիսաստղ պարային ստուդիայի ուսանողուհի է։ Ինչպես նաև նկարահանվում է բազմաթիվ գովազդներում: Նա երազում է ճանապարհորդել աշխարհով մեկ և ուրախությամբ մասնակցում է տարբեր ոճերի նկարահանումներին:

Kids Fashion Fest, Աննա Աթոյան

Մաղթում ենք մեծ հաջողություններ ու մեծ բեմեր փոքրիկ Աննայանին, մոդելներին, Kids Fashion Day-ի ողջ թիմին ))

Նկարները և ընդհանրական ինֆորմացիան տրամադրել է փոքրիկ Աննա Աթոյանի մայրը՝ Կարինե Հակոբյանը։