Հերհեր գյուղը դառնում է համայնքային ու մշակութային կենտրոն․
2025թ․ հոկտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Հերհեր գյուղում կկայանա «Պոպոքի փառատոնը», որը կազմակերպվում է AS Concern ընկերության նախաձեռնությամբ՝ միավորելով համայնքային զարգացումը, գյուղատնտեսությունը և մշակույթը։
Փառատոնի նպատակն է՝
- Ներկայացնել Վայոց Ձորի ընկույզի և գինեգործության լավագույն ավանդույթները,
- Զբոսաշրջության և համայնքային զարգացման խթանում,
- Համագործակցության հարթակ ստեղծել տեղական արտադրողների, ձեռագործ վարպետների, գաստրո նախաձեռնությունների և այցելուների համար։

Փառատոնի ծրագրում նախատեսվում է․
- Տաղավարներ և տոնավաճառ՝ տեղական արտադրանքներով,
- Գաստրո համտեսներ և վարպետաց դասեր,
- Երաժշտական ու մշակութային ներկայացումներ,
- Հանդիպումներ գործընկեր կազմակերպությունների ու համայնքների հետ։
Փառատոնը նաև համընկնում է Հերհեր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման ավարտի և վերաբացման հետ, ինչը լրացուցիչ կարևորություն է հաղորդում օրվա խորհրդին՝ համադրելով համայնքի հոգևոր և մշակութային վերածնունդը։
Վայոց Ձորի մարզ, Հերհեր գյուղ
18 հոկտեմբեր, 2025թ․
Առավոտյան 11:00 – Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբացում
Օրվա երկրորդ կեսին – Պոպոքի փառատոն
AS Concern-ը շեշտում է, որ փառատոնը լինելու է ոչ միայն գաստրո-մշակութային տոն, այլև հարթակ՝ համայնքի սոցիալական, տնտեսական և զբոսաշրջային կյանքի զարգացման համար։
-----
Հեռ․՝ +374 96 90 16 00
Պոպոքի փառատոն 2025, Վայոց Ձորի մարզ, Հերհեր գյուղ
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026