Իսկ Դուք արդեն ընտրել ե՞ք Ձեր պայուսակը: Եկեք քննարկենք 2018 թվականի նորությունները: 
ԹԱՓԱՆՑԻԿ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ PVC-ից
2018 թվականի հիթերից են համարվում պայուսակները PVC-ից (անգույն, թափանցիկ պլաստմասսա): Դրանք դիտվում են որպես նորաձև և հասարակ աքսեսուար: PVC-ից պայուսակներ ցուցադրում են Raf Simons, Jil Sander, Chanel, Prada և այլ նորաձևության տները: Թափանցիկ պայուսակները կարող են լինել տարբեր նկարներով, գրվածքներով կամ բրենդների լոգոներով: Մի ամաչեք ցուցադրել պայուսակի պարունակությունը, դա համարվում է նորաձև:
ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ՑԱՆՑԻ ՏԵՍՔՈՎ
Այս պայուսակները չունեն որևէ ստանդարտներ, կարկասը պատրաստվում է հարմարության համար: Ամառային պայուսակի համար պարզապես հիանալի տարբերակ է:

ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԳՈՏԻԻ ՏԵՍՔՈՎ
Գոտի-պայուսակները այնքան հարմարավետ են, որ իրենց դիրքերը չեն զիջում արդեն մի քանի սեզոն: Այն ոչ միայն համարվում է սպորտային պայուսակ, այլև համահունչ է casual, casual-smart, ՆորմԿոր ոճերին: Մի վախեցեք միարժամանակ օգտվել տարբեր ոճերից, հատկապես ամռանը:
.
ՄԻՆԻ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ
Մինի պայուսակը կարող է ունենալ երկար ուսագոտի, կարելի է կրել ինչես ձեռքում, այնպես էլ ուսից կախված: Եթե Ձեզ բավական է վերցնել հեռախոս և դրամապանակ, այս պայուսակները հենց Ձեզ համար են:

Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025