Բաղադրիչներ.
- Ձուկ՝ մանր - 1կգ
- Սոխ - 200 գրամ
- Բուսայուղ - 100 գրամ
- Գինի կամ ջուր - 150 գրամ
- Քացախ - 50 գրամ
- Աղ, համեմունքներ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը Մանր ձուկը լվանում ենք, հեռացնում ենք գլուխները, պոչերը, ներքին օրգանները... Օղակաձև կտրատում ենք սոխը: Վերցնում ենք կաթսա, 1-ին շերտը դնում ենք սոխը, ապա ձկնիկներին, չենք մոռանում ավելացնել աղ, հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև: Այսպես շերտերով դասավորում ենք: Վերջում լցնում ենք բուսայուղ, քացախ, գինի կամ ջուր: Կափարիչով ամուր փակում նեք կաթսան, դնում ենք ցածր կրակին և եփում ենք 3-ից 5 ժամ: Պատրաստի ձկների փշերը այնքան են փափկում, որ ուտելու ժամանակ կարիք չի լինում հեռացնել: Այս բաղադրատոմսով պատրաստված ձկնիկները կարելի է և մատուցել անմիջապես, և պահածոյացնել ձմեռվա համար: Բարի ախորժակ…
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026