

«MRUG» Սոցիալական Ձեռնարկությունը արտադրում է էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված գիպսե խաղալիքներ Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի գյուղ Լուսաղբյուրում։
Խաղալիքները պատրաստված են հատուկ կարիքներով երիտասարդների կողմից, էկոլոգիապես մաքուր նյութից, և մայրերը կարող են անհոգ լինել իրենց երեխայի անվտանգության համար։
Գիպսե ֆիգուրները նկարչության համար նոր և օրիգինալ նվերների հավաքածու են բոլոր տարիքի երեխաների՝ ինչպես փոքրերի, այնպես էլ դեռահասների համար։
Ֆիգուրները նկարկում ենք ջրաներկով, որը նույնպես անվտանգ է և շատ հեշտությամբ մաքրվում է։
Բոլոր ֆիգուրները ձեռագործ են բարձրորակ գիպսից։
Անվտանգ գիպսե արձանիկները գունավորելով զարգացնում է երեխայի՝
- երևակայությունը
- մանր մոտորիկան
- կարգավորվում է նյարդային համակարգ
Նախաձեռնության հեղինակը Մերի Գրիգորյանն է, ով այս փոքրիկ, բայց կարևոր գործով համախմբում է համայնքի 7 արևներին, որոնք էլ իրենց ձեռքերով պատրաստում են գիպսե պարագաները երեխաների համար։
Սպիտակ անվտանգ հիմքով գիպսե տարբեր ֆիգուրները, որոնք գունավորում ու կենդանանում են երեխաների ձեռքով, կապահովվեն երեխաների հետաքրքիր, զարգացնող և ուրախ ժամանցը։
Ֆիգուրները շատ են, և պարբերաբար թարմացվում են՝ դառնալով տարբեր հետաքրքրությունների երեխաների համար հետաքրքիր ու բազմաբովանդակ զբաղմունք։
MRUG white dreams գիպսե արձանիկներ
Հետաքրքիր է նաև․․․
Plushy Gold - Հայկական մորթիներ
- 09.03.2025
«Արզնի ձոր» ռեստորանային համալիր
- 09.03.2025
ԿԻՊ կրթության և վերապատրաստման ID կենտրոն
- 07.08.2024
Պատանի առաջնորդների դպրոց
- 05.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ Հայ Մեծերից
- 2025-07-24 11:49:00
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏՈւԾՈ ՀԵՏ - ՍԲ․ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
- 2025-07-21 09:19:00
Հանդիպում մանկական գինեկոլոգ Գայանե Դալլաքյանի հետ
- 2025-07-14 13:13:00
Գոհար Ավետիսյանի որդին 5 տարեկան է
- 2025-07-04 07:45:00
Նաիրա Խառատյան, ընտանեկան և քվանտային հոգեբան
- 2025-07-20 10:49:00
Ինչպես ընտրել կաթի կթիչ, իրական պատմություն
- 2025-04-05 17:37:00