Մոդել Մարիա Ղարիբեանը իր կարծիքն է հայտնում վերջերս տեղի ունեցած «Միս Տիեզերք Արմենիա» մրցույթի մասին, որում Հայաստանը ներկայացնում էր ազգությամբ ռուս մոդելը այն դեպքում, երբ մեր հայազգի գեղեցկուհիները անգամ տեղեկացված չեն եղել և մրցույթին մասնակցելու հնարավորություն էլ չեն ունեցել։
«Վերջերս տեղի ունեցած իրադարձության համար ուզում եմ կարծիքս ասել՝ «Միս Տիեզերք Արմենիա»-ի մասին․.. Իմ համար դա ընդունելի չէ, չի՛ կարող այլ ազգի ներկայացուցիչը Հայաստանը ներկայացնի, չի՛ կարող մեր մշակույթը ներկայացնի․..
Ցավում եմ, որ հայերս չենք բարձրացայնում այս հարցը, չենք տեղեկանում մրցույթի մասին․..
Բայց իրոք ցանկացած մրցույթ մեզ համար շատ կարևոր է, որովհետեւ ամեն ինչ սկսում է փոքրից, մանր բաներից․․․ Զուտ արդեն ազգը սկսել է կորել, եթէ այս իրավիճակին ենք հասել։ Եթե այլ ազգի ներկայացուցիչ քայլի բեմի վրա, ներկայացնի հայկական տարազը, չիմանալով ոչ պատմություն, ոչ մշակույթ․․․ ինչպե՞ս ներկայացի ձեռքում պահած դրոշի իմաստը, եթե չգիտի մեր եռագույնի նպատակը… շատ ափսոս է․․․
Ցավոք, մեր կառավարությունը չի տեսնում, չի աջակցում կամ վերահսկում նման մրցույթները․․․ եթե մենք չդառնանք մեր երկրի տերը, ո՞վ է դառնալու։
Ինչի համար մեր գեղեցիկ հայ աղջիկները չեն մասնակցում, մենք էլ ունեք գեղեցկուհիներ, աշխատասեր, կրթված, գիտելիքներով լի․․․ Ինչո՞ւ պետք է ռուս աղջիկը լինի մեր հայոց դեմքը աշխարահռչակ մրցույթի հարթակներում․․․
Եթե մենք այսպես շարունակենք, հանդուրժենք ու մտածենք, շուտով ազգը կործանվելու է․․․»
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Առնոլդ Շվարցնեգերը բոլորին կուրախացնի իր նոր Ամանորյա ֆիլմով
- 2024-12-20 07:20:00
U.POWER Սոցիալական ձեռներեցության ոլորտի կանանց ներուժի բացահայտում
- 2024-12-17 16:59:00
Յոգայի դիրքեր ամսական ցիկլերի օրերին
- 2024-12-09 12:01:00
Կայացել է Քրիստինե Գրիգորյանի նոր հավաքածուի ցուցադրությունը՝ «Ազնավուր» անունով
- 2024-11-19 14:23:00
Երկու տասնամյակ մարքեթինգում. Slice Consulting-ը նշում է իր 20-ամյակը։
- 2024-11-09 07:35:00
Հասմիկ Գասպարյան, Cool Language center կենտրոնի հիմնադիր
- 2024-11-08 09:29:00