Բաղադրիչներ

  1. Կարագ - 200 գրամ
  2. Շաքարավազ - 100 գրամ
  3. Ձու - 2 հատ
  4. Թթվասեր - 300 գրամ
  5. Ալյուր - 4 բաժակ
  6. Սոդա - 1 թեյի գդալ
  7. Աղ - մի պտղունց

Կրեմ

  1. Կարագ - 200 գրամ
  2. Խտացրած կաթ - 380 գրամ
  3. Թթվասեր - 200 գրամ

Պատրաստման եղանակը

Հարում ենք շաքարավազը և կարագը, մինչև դառնա միասեռ զանգված: Ապա փոքր բաժիններով ավելացնում ենք ձուն, թթվասերը և նորից լավ հարում ենք:

Ավելացնում ենք ալյուրը, սոդան, աղը և հունցում ենք պինդ խմոր:

Խմորը բաժանում ենք փոքր գնդերի:

 Յուրաքանչյուր գունդ գրտնակի օգնությամբ բարակ բացում ենք, տալիս ենք թավայի ձևը և թխում ենք 180 աստիճան ջերմությամբ, մինչև խմորի գույնտ դառանա վարդագույն:

Պատրաստենք կրեմ:

Լավ հարում ենք կարագը և խտացրած կաթը: Շարունակելով հարել ավելացնում ենք թթվասերը:

Խմորի բոլոր շերտերին քսում ենք կրեմ: Կրեմի մնացերդով պատում ենք տորթի վերևի շերտը և կողերը: Միկադոն տեղափոխում ենք սառնարան 4 ժամով: Մատուցելուց առաջ ցանկալի է 30 րոպե թողնել սենյակային ջերմաստիճանում: Բարի ախորժակ