Բաղադրիչներ

Մեղրը - 3ճ/գ

Սոդա 1թ/գ

Կարագ 100գ

Ձու - 4 հատ

Շաքարավազ 180գ

Ալյուր

 

Կրեմ

Կարագ - 200 գ

Շաքարավազ - 1 բաժակ

Կաթ - 1 բաժակ

Պատրաստման եղանակը

Մեղրը և սոդան մարմանդ կրակով եփում ենք այնքան, մինչև կարամելային երանգ ստանա, ավելացնում ենք կարագ ու եփել ևս 2-3րոպե։

Ձուն հարում ենք շաքարավազով, մինչև սպիտակի, ավելացնում ենք մեղրով զանգվածը, այնքան ալյուր, մինչև փափուկ խմոր ստացվի։ Բաժանում ենք 4-5 գնդի, գրտնակում, թխում 200° տաքացրած ջեռոցում։

ԿՐԵՄ

Կարագը հարում ենք շաքարավազով, քիչ-քիչ ավելացնում ենք եփած, գոլ կաթ։ Հարում ենք, ավելացնում վանիլին։

Ձևավորում ենք խմորի փշրանքներով։

Մեղրով տորթ

Բարի ախորժակ։

Հեղինակ՝ Արևիկ Աշուրյան