Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի նորաձևության ոլորտի արգասիքներից մեկի՝ դիզայներ Քրիստինե Գրիգորյանի նոր հավաքածուի ցուցադրությունը, որն աչքի ընկավ իր անսովոր հմայքով ու նորարարական մոտեցմամբ: Հավաքածուն, որը կրում էր «Ազնավուր» անունը, հանդիսացավ մի յուրահատուկ երկխոսություն հայ մշակույթի և ֆրանսիական նորաձևության միջև, քանի որ այն առաջին անգամ ցուցադրվել է Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում՝ ներկայացնելով հայ նորաձևության գլուխգործոցներն արտերկրում:
Միջոցառումը կրում էր բարեգործական «լինել բարի, ամեն տարի» խորագիրը, և ավանդույթ դարձած ձևով մանկատան երեխաները պրոֆեսիոնալ մոդելների հետ միասին փայլում էին բեմահարթակում։
Քրիստինե Գրիգորյանը, որը նոր շունչ է տալիս հայ նորաձևությանը, միակ դիզայներն էր, որ ներկայացրել էր Հայաստանը «Հայաստանյան օրերին» Ֆրանսիայում, շեղելով ուշադրությունը ոչ միայն նորաձևության աշխարհում, այլև ողջ աշխարհում, որտեղ նորարարական մոտեցումներն ու մշակութային արժեքները համահունչ են։Նաև ցանկանում ենք տեղեկացնել, որ այս տարի, հոկտեմբերի 29-ին, Քրիստինե Գրիգորյանը ճանաչվել է տարվա լավագույն դիզայներ-ոճաբան:
Ցուցադրությանը հրավիրված էին տարբեր ոլորտների բարձրաստիճան հյուրեր, ներառյալ հայտնի հասարակական գործիչներ, արվեստի ներկայացուցիչներ և ազդեցիկ գործարարներ, որոնք մեծ գնահատանքով ու ոգևորությամբ հետևեցին յուրաքանչյուր մոդելի քայլերին:
Շքեղ և էլեգանտ հավաքածուները ոչ միայն հայ նորաձևության լույսի ներքո էին, այլև ներկայացնում էին Քրիստինե Գրիգորյանի տաղանդը և միտումը՝ ստեղծելու միջազգային ճանաչում ու մեծ ապագա ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Այս ցուցադրությունը ևս մեկ անգամ հաստատում էր, որ դիզայները շարունակում է հաջողությամբ հմտորեն փոխանցել հայկական մշակույթն աշխարհին՝ հասցնելով նոր բարձունքների:
Ավարտելով իր ցուցադրությունը, դիզայները նորից ապացուցեց, որ հայկական նորաձևության ապագան խոստումնալից և փայլուն է, իսկ մենք, որպես երկիր, հպարտ ենք նրա հաջողություններով ու ստեղծագործական ճանապարհով: