Բաղադրիչներ

Խմորի համար

  1. Ալյուր - 3 բաժակ
  2. Կարագ - 250 գրամ
  3. Սոդա - 1 թեյի գդալ
  4. Շաքարավազ - 1 բաժակ

Միջուկի համար

  1. Կաթնաշոռ - 0,5 գրամ
  2. Ձու - 3 հատ
  3. Շաքարավազ - 1 բաժակ
  4. Չամիչ - 100 գրամ
  5. Վանիլին

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք կարագը, որը կարող ենք նախորոք քառակուսիներով կտրատել, շաքարավազը, սոդան և լավ տրորում ենք, որից հետո խմորը դանակիով, արագ շարժումներով «կտրտում» ենք: Մեր անսովոր խմորը տեղափոխում ենք սառնարան:

Պատրաստում ենք միջուկը. Լավ հարում ենք կաթնաշոռը ձվի, շաքարավազի և վանիլինի հետ, կարող ենք օգտագործել բլենդեր կամ հարիչ: Ավելացնում ենք չամիչ և խառնում ենք: Խմորը հանում ենք սառնարանից, մեծ մասը ջեռոցի տապակի վրա հավասար շերտով տարածում ենք: Պետք չէ շատ սեղմել: Հավասարեցնում ենք, եզրերը քիչ բարձրացնում ենք: Վրան լցնում ենք կաթնաշոռով միջուկը, ապա երրորդ շերտով լցնում ենք մնացած խմորը:

Ջեռոցը տաքացնում ենք 180°C, եփում ենք 40-50 րոպե:

Բարի ախորժակ