Բաղադրիչներ
- Մսի ֆարշ - 500 գրամ
- Պոմիդոր - 2 հատ
- Կարտոֆիլ - 5 հատ
- Կաթ - ¼ բաժակ
- Պանիր՝ քերած - 150գ
- Հավկիթ - 1 հատ
- Սոխ - 1 հատ
- Սխտոր - 3 պճեղ
- Սպիտակ հաց - 1 կտոր
- Պաքսիմատ - 100 գրամ
- Բուսական յուղ
- Կանաչի
- Աղ և պղպեղ
Պատրաստման եղանակը.
Հացը դնում ենք կաթի մեջ 5 րոպե: Մաքրում ենք սոխը և սխտորը: Մանր կտրատում ենք: Ապա կտրատում ենք պոմիդորը և կանաչին: Լավ խառնում ենք ձուն, ֆարշը, հացը, մանրացված սոխը, պոմիդորը, պանիրը և կանաչին: Ավելացնում ենք աղը, պղպեղը ըստ ճաշակի և խառնել: Ձևավորում ենք կոտլետներ, բոլոր կողմերից թաթախում ենք պաքսիմատի մեջ: Լվանում և կտրտում ենք կարտոֆիլը 6-8 մասի, ավելացնում ենք բուսական յուղ, աղ, կանաչի:
Ջեռոցի տարան պատում ենք բուսական յուղով, հավասար դասավորում ենք կոտլետները և կարտոֆիլը:
Եփում ենք 35 րոպե 200°C:
Բարի ախորժակ:
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026