Բաղադրություն
- Կարմիր, հատիկավոր լոբի - 300 գրամ
- Թարմ կանաչի՝ սոխ, համեմ, սամիթ - ըստ ճաշակի
- Բուսայուղ - 1 ճաշի գդալ
- Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարմիր, հատիկավոր լոբին լվանում ենք, թողնում ենք սառը ջրի մեջ 2 ժամ։ Ապա եփում ենք մինչև փափկի։
Մանր կտրտում ենք կանաչին, ի դեպ, որքան շատ, այնքան համեղ է ստացվում։ Եթե սիրում եք կծու աղցաններ, կարող եք կանաչ սոխը ավելի շատ դնել։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել մի փոքր սխտոր, յուրահատուկ համի համար։
Կտրտած կանաչին խառնում ենք եփած, սառած ու լավ ջրքամած լոբիի հատիկների հետ, ավելացնում ենք աղը և համեմունքները, լավ խառնում ենք։ Վերջում ավելացնում ենք բուսայուղը և մատուցում ենք։

Բարի ախորժակ։
Հետաքրքիր է նաև․․․
Թարխունով ձվածեղ
- 01.06.2026
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարմիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Կարմիր լոբիով աղցան
- 2026-11-08 08:54:00
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026