Եկեղեցական տոնացույցում Մեծ պահքից հետո հետևում է հիսունօրյա մի շրջան, երբ քրիստոնեական եկեղեցու ծիսակարգի մեջ տեղի է ունենում վերակենդանացում` հոգևոր գարուն, երբ Քրիստոսի ներկայության հետ միաժամանակ կան նաև «գունեղ» կիրակիներ՝ օրինակ, Հարության կիրակիին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ, որին հաջորդում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, այնուհետև Կարմիր կիրակին, տոն երևման Սուրբ Խաչի (Կապույտ կիրակի): 
Քրիստոսի խաչելությամբ, մահով և հարությամբ Աստված մաքրեց մարդկության մեղքը և Քրիստոսին հավատացողներն ու Նրա հետևորդները մաքրագործվում են Քիրստոսի արյամբ:
Այսպիսով, Զատիկից հետո 2-րդ կիրակին կոչվում է Կրկնազատիկ, ինչը համապատասխանում է սպիտակ գույնին, քանի որ այն կարծես Քրիստոսի մահով և հարությամբ մաքրագործված լինի:
Հաջորդ կիրակին կոչվում է Կանաչ կիրակի, որը խորհրդանշում է Քրիստոսի տիեզերական Եկեղեցու պտղաբերումը: Կանաչ ասելով նկատի է առնվում ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և հավիտենականությունը:
Կանաչ կիրակին նմանեցնում են բնության մեջ ծաղկող, ծլարձակող և աճող կյանքին, ինչը կենդանություն ու թարմություն է տալիս աշխարհին և մարդկությանը:
Աշխարհամատուռն էլ որպես Քրիստոսի ցանած սերմի առաջին կանաչ ծիլը, աճեց, ծլարձակեց, բազմացավ և դարձավ աշխարհում տարածված եկեղեցին:
Կանաչ անունը վերցված է մայր բնության պարգևած երևույթներից և մարմնավորում է Հինանց այս օրերին տիրապետող համատարած, զմրուխտ խոտածածկույթը, որով պատված է լինում բնությունը գարնանը:
Այս անվանակոչումը, ժողովրդական բարեպաշտության արդյունք լինելով հանդերձ, միևնույն ժամանակ զուրկ չէ կրոնական երանգից:
Կանաչ կիրակին մեզ հիշեցնում է կյանքի հարությունը և նրա հավիտենական գոյությունը:
Սկզբնաղբյուր՝ www.qahana.am
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025