Նախ հասկանանք, որ տեսակին է պատկանում մեր դեմքը: Տարբերում են մաշկի 4 տեսակ. ճարպոտ, չոր, նորմալ և խառը կամ կոմբինացված: Մաշկի տեսակը ինքնուրույն որոշելու համար պետք է դեմքից ամբողջությամբ հեռացնել կոսմետիկան և 2 ժամ հետո թղթե անձեռոցիկը հպել դեմքին: Յուղային հետքերի առկայության միջոցով կարող ենք որոշել մաշկի տեսակը: Եթե ոչ մի հետք չեք տեսնում, ուրեմն մաշկը չոր է: Թույլ հետքերի դեպքում մաշկը համարվում է նորմալ: Եթե հետքերը հայտնվում են Т զոնայում, իսկ այտերը չոր են, ուրեմն մաշկը խառն է, կամ ինչպես այլ կերպ ասում են՝ կոմբինացված: Եվ եթե ամեն հպումից առաջանում են հետքեր, ուրեմն մաշկը ճարպոտ է:
Դեմքի ճիշտ մաքրումը գեղեցկության և առողջության հիմնական գործոնն է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ խնդիրներ ունենալու համար բավական է մեկ անգամ քնել առանց շպարը հեռացնելու:
Խորհուրդ է տրվում դեմքը լվանալ գոլ ջրով: Եվս մեկ գաղտնիք, պետք չէ լվացվելու ժամանակ ուժգին տրորել մաշկը, բավական է թուլ մերսման շարժումներ կատարել: Նաև խորհուրդ է տրվում դեմքը լվանալուց հետո օգտագործել տոնիկներ: Կարելի է նաև օգտագործել թեթև սնուցող կրեմներ:
Հատուկ խնամք է պահանջում աչքերի շուրջ գտվնող մաշկը: Այն այնքան նուրբ է և զգայուն, որ ցանկալի է օգտագործել միայն այն կրեմները, որոնք նախատեսված են այս հատվածի համար:
Շաբաթը 2-3 անգամ պետք է իրականացնենք մաշկի խորը մաքրում սկրաբերի միջոցով: Ցանկալի է նաև օգտագործել արևապաշտպան հավելումներով քսուքներ, անգամ ձմռանը:
Շատ տոնային կրեմներ ունեն նշված հավելումը, պարզապես ձեռք բերելուց ուշադիր նայեք բաղադրությունը:
Կարող եք նաև ծանոթանալ մի քանի դիմակների, որոնք հնարավոր է պատրաստել տնային պայմաններում Դիմակներ դեմքի մաշկի համար:
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025