Բալիկը
Կարող ենք նմանացնել քունջութի սերմի :)
Քաշը՝ 1 գրամ
Հասակը՝ 1,5-2մմ
5 շաբաթական հղիություն
Մանկաբարձական հաշվարկներով բեղմնավորումից հետո 3-րդ շաբաթը համարվում է 5-ը: Ամեն ինչ հիանալի է, Ձեր օրգանիզմը կամաց-կամաց հարմարվում է հղիությանը, իսկ փոքրիկը շարունակում է մեծանալ և զարգանալ:Հինգերորդ շաբաթվա ընթացքում փոքրիկին կարող ենք նմանացնել քունջութի սերմի: Նա արդեն ունի 1,5մմ հասակ և կշռում է 1 գրամ: Այս շաբաթը ամենակարևորներից է փոքրիկի համար, քանի որ սկսում են առաջանալ շնչառական և արյունատար համակարգերը, որից հետ փոքրիկ սրտիկը կսկսի կատարել իր առաջին բաբախումները: Սկզբում այն նման է խողովակի, հետագայում կառաջանան միջնապատերը և խոռոչները:
Ինչ է զգում մայրիկը
Նկատել եք, որ դարձել եք շատ սենտեմենտալ, կարող եք լաց լինել անգամ ֆիլմեր դիտելուց, իսկ 5 րոպե հետո կարող եք սրտանց ծիծաղել: Այս ամենը ունի շատ պարզ բացատրություն՝ հորմորնները... Հոգնածության զգացողությունը, քնկոտությունը, նույնպես հորմոնների հետևանք են: Կարող է նաև անհանգստացնել հոտերի նկատմամբ զգայնության ավելացումը: Անգամ պարֆումի կամ շոկոլադի սիրելի հոտերը կարող են առաջացնել տհաճ զգացողություններ:Խորհուրդներ
Մինչև հղիության 12-րդ շաբաթը տեղի է ունենում փոքրիկի օրգանների ձևավորում, դրա համար անհրաժեշտ է հեռու մնալ ցանկացած սթրեսներից, տոքսիկ ազդեցություններից. ծխախոտի ծխից, ալկոհոլից և այլ: Մի մոռացեք հանգստի, մաքուր օդում զբոսանքների, առողջ սննդի մասին:Հետաքրքիր է նաև․․․
Ինչպես ընտրել կաթի կթիչ, իրական պատմություն
- 05.04.2025
Ի՞նչ վերցնել ծննդատուն
- 25.10.2024
Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն
- 19.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026