Գոհար Ղասաբյան, Miss Gold Model Armenia 2022 մասնակից գեղեցկուհիներից, սիրով կիսվեց մեզ հետ իր կարծիքով մրցույթի մասին․
- Բարև Ձեզ։ Ես Գոհար Ղասաբյանն եմ։
Շատ ուրախ եմ, որ Հայաստանում ի վերջո նմանատիպ մրցույթ կազմակերպվեց։ Կարծում եմ, սա մի հարթակ է, որը հնարավորություն կտա աղջիկներին ճիշտ ներկայանալ և ճիշտ ներկայացնել իրենց գեղեցկությունը թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկապես։
Մրցույթի մասին կարծիքներս միայն դրական են։ Հույս ունեմ, որ Miss Gold Model Armenia 2022 մրցույթը օրինակ կծառայի մյուս մրցույթներին՝ ճիշտ, խելացի հարթակ ընտրելու՝ իրենց հետագա գործունեությունը ծավալելու համար, որպիսի ընտրվեն ճիշտ աղջիկներ համապատասխան մրցույթներին։
Մեկնաբանել