Երևանի կենտրոնական հարթավայրի արևմտյան կողմում հոսող Հրազդան գետը ուրարտական ժամանակաշրջանում կոչվել է Իլդարան, իսկ թուրք-պարսկական տիրապետության շրջանում Զանգու անուններով։ Այն սկիզբ է առնում Սևանա լճից ու անցնելով Երևանի հարթավայրերից՝ դուրս է գալիս Արարտյան դաշտ, որտեղ միանում է Արաքս գետին։
Հազարավոր տարիներով հոսելով՝ այն քաղաքի հարթավայրի բազալտի շերտավորման մեջ փորել է իր հունը՝ առաջացնելով խորը կիրճ, որը թույլ չի տալիս նրան վարարելու ժամանակ վնասներ հասցնել քաղաքին։
1936-66 թվականներին քաղաքի հարթավայրի հարավային մասում, Հրազդան գետի ճանապարհին կառուցվեց արհեստական ջրամբար, որի մեջ գետի ջուրը կուտակելով կազմում է 650,000 քառակուսի մետր մակերեսով ջրամբար, որը կարևոր դեր ունի քաղաքի կլիմայի համար։
Նյութի աղբյուրը՝ Շահէն Յովսէփեան, Երևան քաղաքի պատմություններ
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026