Բաքվի Սբ. Թադևոս և Սբ. Բարդուղիմեոս հայկական եկեղեցին կառուցվել է 1906-1913 թվականներին:
Նախագծող ճարտարապետը եղել է Հովհաննես Քաջազնունին, որը հետագայում Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետն էր:
Եկեղեցին կառուցված էր Կասպիյսկայա փողոցում` սպիտակ քարից: Իր տեսքով ու մոնումենտալությամբ համարվում էր Բաքվի ամենաբարձր ու ամենագեղեցիկ շինությունը:
1930 թվականից այն սկսել են քանդել: Շենքի կոնստրուկցիոն բարդության և ամրության պատճառով երեք տարի քանդել ու ավերել են, սակայն, տեսնելով, որ ոչինչ չի ստացվում, շինությունն ի վերջո` պայթեցրել են:
1937 թվականին Քաջազնունուն ձերբակալել ու գնդակահարել են: Դուստրը` Մարգարիտա Քաջազնունին, թաքստոցից հանել է Եկեղեցու գծագրերն ու պահպանել:
Հարյուր տարի անց, Քաջազնունու միակ ժառանգորդ Բորիս Օռլովը որոշել է գծագրերով ստեղծել եկեղեցու 3D մոդելը...
Նյութի աղբյուրը՝ սոցիալական էջեր
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026