• 11 դեկտեմբեր, 2024
     Սուսաննա Հայրապետյան, HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն

    Սուսաննա Հայրապետյան, HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն

    - Ողջույն Սուսաննա ջան։ Ինչպես ես գիտեմ, այժմ ապրում եք Գերմանիայում։ Կպատմեք, երբ, ինչպես եք տեղափոխվել․․․
    Ողջույն Աննա։ Գերմանիան գրավեց ինձ իր որակյալ և մատչելի ուսմամբ, այնուհետև ցանկացա ավելին իմանալ երկրի և նրա մշակույթի մասին: Որակյալ կրթության հետամուտ լինելն իմ նպատակն է եղել մանկուց, և արտերկրում սովորելը էական քայլ էր այդ նպատակին հասնելու համար:
    Ուսման տարիներին ինձ բախտ է վիճակվել աշխատելու Մյունխենի մի քանի խոշոր ընկերություններում, մասնավորապես վաճառքի և մարքեթինգի բաժիններում: Այս փորձառությունները ընդլայնել են իմ հեռանկարը և տվել արժեքավոր հմտություններ, որոնք ես կարող եմ կիրառել ցանկացած ոլորտում: Այնուհետև արդեն հիմնադրեցի HBC-ն, և արդեն հինգ տարի է ինչ ապրում եմ Գերմանիայում:
    Սուսաննա Հայրապետյան,  HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր

    - Սուսաննա ջան իսկ ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը Հայաստանում։
    Ունեցել եմ բավականին անհոգ և երջանիկ մանկություն, որը թույլ տվեց ինձ բացահայտել տարբեր ոլորտներում հետաքրքրությունների լայն շրջանակ: Ես մոլի ընթերցող էի, և գրքերի հանդեպ սերս հաճախ խլում էր իմ օրերը, նույնիսկ ճաշի ժամանակ:
    Կար ժամանակ, երբ ես ամբողջովին տարված էի անվաչմուշկներով։ Ես նաև մեծ սեր ունեի երաժշտության հանդեպ, 12 տարեկանում մասնակցեցի տեղական երգի մրցույթի, և զբաղեցրի Գրան-Պրի հորիզոնականը։
    Երբ մտածում եմ այդ օրերի մասին, հասկանում եմ տրամադրությանս տակ եղած հսկայական ժամանակը: Հետ նայելով կուզենայի ավելի շատ գնահատեի այդ ժամանակը, հատկապես հիմա, երբ աշխատում եմ օրական 12-14 ժամ։
    Պատանեկությունս անհոգ անցկացնելու շնորհիվ էր, որ կարողացա  բացահայտել հետաքրքրություններս, որոնք ձևավորեցին այն անձը, որը ես եմ այսօր:

    Սուսաննա Հայրապետյան- Առաջին աշխատանք, կրթություն․․․ եկեք մի քիչ ընկղմվենք հիշողությունների գիրկը․․․ 
    Առաջին աշխատանքս ստացել եմ երրորդ կուրսում՝ իրավաբանի հաստիքով, երբ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի էի։ Այն ժամանակ միայն ուսումը չէր բավարարում ինձ։ Նաև ցանկանում էի անկախ լինել ֆինանսապես։
    Բավականին գործնական գիտելիքներ ստացա, աշխատում էի լրիվ դրույքով, որը շատ դժվար էր համատեղել ուսման հետ:
    Երբեմն ստիպված եմ եղել որոշ դասեր բաց թողնել, կամ դասերին ուշ գնալ։ Փորձում էի նախապես զգուշացնել որոշ դասախոսների՝ հույս ունենալով, որ ընկալումով կմոտենան իրավիճակին: Ոչ միշտ էր այդպես ստացվում: Բայց չեմ փոշմանում, քանի որ կյանքի հենց նման ինտենսիվ ռիթմի շնորհիվ ընդամենը մեկ տարի անց ես հայտնվեցի Գերմանիայում։ Ի դեպ, երրորդ կուրսում միակն էի, ով համատեղում էր ուսումը աշխատանքի հետ։
    Սուսաննա Հայրապետյան, HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն

    - Սովորել ու ավարտել Մյունխենի EU Business School և Անգլիայի Roehampton համալսարանները։ Ինչպիսի՞ն է կրթությունը Եվրոպայում։  
    Երբ դիմեցի Մյունխենի EU Business School, կար հնարավորություն, միաժամանակ, հեռակա հիմունքներով սովորելու Լոնդոնի Roehampton համալսարանում: Զուգահեռելը շատ բարդ էր: Ստացվում էր կրկնակի ուսում, կրկնակի քննություններ և վերջում բնականաբար մագիստրոսական աշխատանք, որը շատ բարձր ստանդարտներ ուներ: 
    Օրինակ, Հայաստանում կամ ԱՊՀ երկրներում մագիստրոսական աշխատանքի որպես ընդունելի տարբերակ է տեսականորեն հիմնավորված վերլուծությունը։ Ինչը չեմ կարող ասել, Roehampton համալսարանի դեպքում:
    Կա գիտական հետազոտության երկու տեսակ՝  Quantitative Analysis և Qualitative Analysis: Առաջինը` երբ գործնական փորձով ես ապացուցում քո արգումենտները և երկրորդը, երբ տարբեր աղբյուրներից օգտվելով, տարբեր հեղինակների տեսակետները կիսելով, ինչ որ եզրահանգումների ես գալիս: Roehampton-ում բարձր գնահատականով, առաջադիմությամբ ավարտելու համար ընդունելի էր այս երկուսի զուգահեռ կիրառումը։ 
    Բնականաբար, ես ընտրեցի ամենաբարդ թեմաներից մեկը՝ «Ընկերության ղեկավարի անձնական հատկանիշների ազդեցությունը ընկերության ֆինանսական արդյունքների վրա»
    Այսինքն, ինչպե՞ս ստուգել, թե ղեկավար անձի այս կամ այն անձնային հատկանիշները ինչպես են ազդում ընկերության ֆինանսական պատկերի վրա:
    Սուսաննա Հայրապետյան, HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն- Սուսաննա ջան, բավական հետաքրքիր թեմա է, շատ հետաքրքիր և ինչու չէ՝ օգտակար կլինի հատկապես ուսանողների համար Ձեր փորձը, թե ինչպես կարելի է ուսումնասիրել ընկերությունների ղեկավարների վարքը, հատկապես Գերմանիայում։ 
    Նման հիպոթեզներ ստուգելու վերլուծությունը հնարավոր է կատարել միայն հանրային (public) ընկերությունների օրինակները ուսումնասիրելով, որոնք IPO են հանել (նման ընկերությունների արժեթղթերը շուկայում մասսայաբար հնարավոր է գնել և հետևաբար նրանց ֆինանսական հաշվետվությունները հանրային տեղադրված են):
    Մագիստրոսական աշխատանքս գրելու համար սկսեցի ուսումնասիրել DAX ֆոնդային շուկան, մասնավորապես իր 26 խոշորագույն ընկերությունները (ընկերությունների ցանկը, քանակը և կազմը 2018-ի դրությամբ): Ես դիմեցի այս ընկերություններից յուրաքանչյուրի միջին մակարդակի ղեկավարությանը և խնդրեցի նրանց մասնակցել հարցաշարին, որտեղ մանրամասն հարցեր էին տրվում գործադիր տնօրենի անձնային հատկանիշների, ղեկավարման ոճի մասին:
    Շատերն էին խուսափում պատասխանելուց, քանի որ մտահոգված էին իրենց պատասխանների հնարավոր հետևանքներով և վախենում էին, որ արդյունքները կհրապարակվեն: Օբյեկտիվություն ապահովելու համար հարցաշարն ուղարկել եմ CEO-ներին ոչ անմիջական ենթականերին։
    Ես համառորեն շարունակեցի անհրաժեշտ տվյալներ հավաքելու իմ ջանքերը՝ հասկանալով հենց այս ընկերություններում աշխատող մարդկանցից անմիջապես պատասխաններ ստանալու կարևորությունը:
    Սուսաննա Հայրապետյան, HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն- Իսկ որն է Եվրոպայի և Հայաստանի կրթական համակարգերի ամենամեծ տարբերությունը Ձեր աչքերով։ 
    -Եվրոպայում կրթական համակարգերը հիմնականում բնութագրվում են ավելի ստանդարտացված և կենտրոնացված մոտեցմամբ: Գերմանիայում կրթությունը ամբողջապես ֆինանսավորվում և կարգավորվում է կառավարության կողմից (խոսքը գնում է պետական հաստատությունների մասին) և հաճախ մեծ շեշտ է դրվում բոլոր ուսանողների համար հավասար հնարավորություններ ապահովելու վրա:
    Ի հակադրություն, Հայաստանում կրթական համակարգը ավանդաբար ավելի ապակենտրոնացված է եղել՝ առանձին դպրոցներին և ուսուցիչներին տրված ավելի մեծ ինքնավարությամբ: Կրթության ֆինանսավորումը նույնպես ավելի քիչ կենտրոնացված է, ֆինանսական բեռի զգալի մասը բաժին է ընկնում ընտանիքներին և ուսանողներին:
    Նաև Եվրոպայում ավելի նեղ մասնագիտական կրթությունը հաճախ համարվում է ավանդական ակադեմիական կրթությանը հավասարազոր այլընտրանք՝ մեծ շեշտադրում դնելով աշխատանքի պատրաստության և գործնական հմտությունների վրա: Հայաստանում, սակայն, մասնագիտական կրթությունը պատմականորեն ավելի քիչ է շեշտադրվել։
    Եվ իհարկե սուբյեկտիվությունը, որը Եվրոպայում հասցված է նվազագույնի: Կրթությունը այնպես է կազմակերպված, որ դասախոսը ստուգում և գնահատում է ուսանողի գրավոր քննական աշխատանքը անանուն։
    Ինչպես նաև չգրված կանոն կա, որ դասախոսը անձնական պատասխանատվություն է կրում դասախոսության որակի, գիտելիքը տեղ հասցնելու համար:
    Ուսանողից կախված է ինչպես կյուրացնի գիտելիքը, կամ քննությունները կհանձնի։ Բայց չեմ լսել, որ ձախողված դասախոսության համար ուսանողը պատասխանատվություն կրի:

    Սուսաննա Հայրապետյան, HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն- Երբ և ինչպես որոշեցիք հիմնել Hayrapetyan Business Consulting ընկերությունը Գերմանիայում։ 
    -Ես միշտ իմացել եմ, որ ցանկանում եմ հիմնել իմ սեփական ընկերությունը։ Երբ աշխատում էի որպես մարքեթինգի մենեջեր մի ընկերությունում, 16 քոփիռայթերների էի ղեկավարում, բայց միևնույն է, շատ սահմանափակված էի իմ գիտելիքների օգտագործման տեսանկյունից։ Հասկացա, որ այլևս չեմ ուզում հարմարվել այլ մարդկանց սպասելիքներին, և ցանկանում եմ ինքս իմ նորմաները սահմանել: Այսպիսով, ես թողեցի աշխատանքս և սկսեցի մարքեթինգային ծառայություններ մատուցել որպես ֆրիլանսեր: Իմ ծառայությունների պահանջարկը մեծացավ, և ես ստեղծեցի երեք հոգուց բաղկացած թիմ, որը կօգներ ինձ բավարարել պահանջարկը:
    Այնուհետև որոշեցի գրանցել ընկերությունը Գերմանիայում և անցա բարդ գործընթացի միջով, որը ներառում էր ներկայացնել բիզնես պլան, ֆինանսական անալիզ, ռիսկերի կառավարման մոդել, ինչպես նաև հաստատել ստեղծվող ընկերության և իմ գիտելիքների ու կրթության համատեղելիությունը: Չնայած օտարերկրացի լինելուն՝ ես կարողացա ավարտել գործընթացը ընդամենը երկու ամսում, շատ ավելի արագ, քան սովորական համարվող մեկ տարում։

    Hayrapetyan Business Consulting-ը մարքեթինգային ընկերություն է, մատուցում է դիջիթալ մարքեթինգային ծառայություններ, ինչպիսիք են Բրենդինգը, Անիմացիաներ, UI/UX design, SMM, Կոնտենտ Մարքեթինգ, Կոնտոնտի ստեղծում (ֆոտոշութեր, վիդեոշութեր), ինչպես նաև ամբողջական դիջիթալ մարքեթինգային ստրատեգիայի և վաճառքային պրոցեսի մշակում։

    Հիմնականում աշխատում ենք 3 ինդուստրիաներում՝ tech, e-commerce, և beauty, ինչպես B2C,  այնպես էլ B2B: Ընդամենը 3 տարվա գործունեության ընթացքում թիմի կազմը ընդլայնվել է, այժմ ընդգրկելով ավելի քան 25 հոգու։

    Աշխատել ենք միջազգային այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Revitalash, Vegamour, Secufy, Civitta, WeProfit, DIEZ Office, և այլն։ Մեր թիմի մի մասը հասկանալի պատճառներով կազմել եմ Հայաստանում, որը կարծում եմ եկող տարիների ընթացքում էլ ավելի կընդլայնվի։ Մեր մասին ավելին կարող եք իմանալ այստեղ կամ իմ Լինկեդինյան էջում։

    Սուսաննա Հայրապետյան, HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն

    - Աշխատանքը մարքեթինգի, գովազդի աշխարհում, թե իրավաբան․․․ Սուսաննա ջան, ո՞րն է Ձեր հիմնական մասնագիտությունը։

    Երկուսն էլ: Ինձ ճանաչող մարդիկ կփաստեն, որ իմ գիտելիքների սպեկտորը բավականին լայն է: Ես անընդհատ գնում եմ դեպի լայնացման, այսինքն դա պատահականության արդյունք չէ, որ տարբեր մասնագիտություններ ունեմ: Այդ ամենը նաև իմ տեսակի արտացոլումն է:

    Ես խորապես համոզված եմ, որ հմտությունների շրջանակի լայնացումը ուղղակիորեն ազդում է մարդու կոմպետենտության վրա: Այսինքն, ինչքան էլ որ էական է ու կարևոր հիմնական զբաղմունքում խորանալը և մասնագիտանալը, միևնույն ժամանակ նրան հարող բոլոր ուղղություններով միջինից ավել գիտելիքներ և հմտություններ է պետք ունենալ:

    Հակառակ պարագայում աշխարահայացքը շատ նեղ է լինում ու նույնիսկ լուծումները, բիզնես որոշումները բավականին թույլ են լինում: Այնպես որ երկուսն էլ:

    Սուսաննա Հայրապետյան, HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն- Քանի որ մեր հարզացրույցները անկեղծ ու ընտանեկան են, Սուսաննա ջան կկիսվե՞ք մեզ հետ մի քիչ անձնականով։ Կպատմե՞ք ընտանիքի, նրանց աջակցության, օգնության մասին․․․
    Ես երախտապարտ եմ, որ ունեմ աջակցող ընտանիք, որն ինձ հետ է եղել ամեն քայլափոխի:
    Չնայած բազմաթիվ խոչընդոտներին, միշտ աջակցել են։
    Նրանց աջակցությունը մեծ դեր է խաղացել, որի շնորհիվ կարողացել եմ հետամուտ լինել իմ երազանքներին և կյանք կառուցել մեկ այլ երկրում:

    Ընտանիքից և սիրելիներից հեռու լինելը շատ դժվար է, հատկապես արտերկրում ապրելու առաջին տարում: Բայց հեռավորությունը երբեմն կարող է մարդկանց ավելի մոտեցնել իրար, հետաքրքիր պարադոքս է։

    - Կասեք Ձեր ամենամեծ ձեռքբերումը այս տարիների ընթացքում։
    - Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ինքնավստահության զարգացումը։ Դա մի բան է, որի կառուցման համար ժամանակ և ջանք է պահանջվել, բայց ես գոհ եմ իմ գրանցած առաջընթացով: Ճիշտ այնպես, ինչպես ընկերների դեպքում, իսկական ինքնավստահությունը փորձարկվում է տարիների ընթացքում, և դա միշտ չէ, որ հեշտ ճանապարհ է: Այնուամենայնիվ, ինձ հանդիպած մարտահրավերների միջոցով ես սովորեցի վստահել իմ սեփական կարողություններին և ուժերին: Սա ինձ թույլ է տվել հավակնոտ նպատակներ դնել ինքս ինձ համար և աշխատել դրանց հասնելու ուղղությամբ՝ վստահության հստակ զգացումով:
    Սուսաննա Հայրապետյան, բիզնես կոնսուլտանտ- Մեր ավանդական հարցը Սուսաննա ջան, ինչ խորհուրդ կտաք կանանց և աղջիկներին, ովքեր նոր են սկսում կարիերան, կամ չեն հասցրել հաջողություններ գրանցել։ 
    -Նախ, կենտրոնացեք ձեր սեփական ցանկությունների վրա և ստեղծեք moodboard, որը կօգնի սահմանել ձեր նպատակները: Կարևոր է հաշվի առնել ձեր խառնվածքը, հմտությունները և մոտիվացիան ձեր որոշումները կայացնելիս՝ հիմնվելով ձեր սեփական ձգտումների վրա, այլ ոչ ուրիշների:

    Իմ երկրորդ խորհուրդը փոքր քայլերի արվեստն է։ Ճապոնական փիլիսոփայությունից ոգեշնչված այս մոտեցումը ներառում է մեծ նպատակները ավելի փոքր, ավելի կառավարելի առաջադրանքների բաժանում: Ամեն օր մեկ քայլ անելով՝ կարող եք մեծ հաջողությունների հասնել: Նույնիսկ եթե կարող եք միայն մի քիչ անել ամեն օր, փոքր գործողությունների կրկնությունն օգնում է թափ հավաքել և ժամանակի ընթացքում ձևավորել դրական սովորություններ:

    Մեր ուղեղը հակված է կրկնելու այն, ինչ նախկինում արել ենք, ուստի կարևորը հետևողական քայլեր ձեռնարկելն է, նույնիսկ եթե առաջընթացը սկզբում դանդաղ է թվում: Փոքր քայլերի արվեստը հաջողության և անձնական աճի հասնելու հզոր գործիք է:

    Մեր շատ բարդ աշխարհում ավելի հաջողում են աշխատասեր մարդիկ, ովքեր մոտիվացիային չեն սպասում։ Ես ինքս չեմ հավատում մոտիվացիային, քանի որ դա միֆ է։ Այո, նոր գաղափարները գալիս են հանկարծակի և բավականին ինտուիտիվ ձևով... բայց ինտուիցիան ոչ այլ ինչ է, քան ավելի վաղ մտավոր փորձի արդյունք։

    Ինչպես նաև խորհուրդ կտամ ընկճող կամ զայրացնող բաների վրա երբեք կանգ չառնել, այն չի օգնում հաղթահարել դրանք։ Այն, ինչը ձեր ուշադրության կենտրոնում է, աճում է երկրաչափական պրոգրեսսիայով։ Եթե ձեր ուշադրությունը զայրույթն է, կամ այն, ինչը ձեր կառավարման շրջանակներից դուրս է, դուք չեք հասցնի նկատել, թե ինչպես եք ձեր ժամանակի մեծ մասը տրամադրում անկառավարելի հարցերի մասին մտորելիս, այնինչ կարող էիք ձեր փոքրիկ աշխարհը կառուցել և շենացնել։ 


    - Ես գիտեմ նաև, որ Դուք ունեք մարքեթինգի օնլայն՝ Unpacking Marketing, հիանալի դասընթացը, որը նաև անցնում եմ և միանշանակ խորհուրդ եմ տալիս։ Նաև նշեմ, որ մեր կայքից, LADYBLOG20 պրոմոկոդով, հնարավոր է ձեռքբերել այս դասըթացը ընդամենը 103 եվրոյով, 159 եվրոյի փոխարեն։
    Ինչպես և ինչու որոշեցիք ստեղծել նման ծավալի ու որակի դասընթացը։ 

    - Unpacking Marketing դասընթացը հասանելի է 2022 թվականի մարտից՝ մի ամբողջ տարվա նախապատրաստումից հետո: Գործընթացը բավականին բարդ էր։ Մեր նպատակն էր մշակել մի դասընթաց, որը կամփոփեր թվային մարքեթինգի բազան՝ բացառելով բազմաթիվ դասընթացներ անցնելու անհրաժեշտությունը:

    Մեր թիմը, որը բաղկացած է փորձառու մարկետոլոգներից, տքնաջան աշխատել է Unpacking Marketing-ի ստեղծման ուղղությամբ: Դասընթացի համար ես անձամբ ձայնագրել եմ ավելի քան 50 տեսանյութ, որոնցից յուրաքանչյուրը մանրամասնորեն խորանում է կոնկրետ մարքեթինգային թեմայի մեջ: Տեսանյութերում օգտագործվող լեզուն անգլերեն է, խոսում եմ պարզ, մատչելի, հարմարավետ տեմպով։ Բացի այդ, մեր հարթակը ուսանողներին թույլ է տալիս արագացնել տեսանյութերը, եթե նախընտրում են դրանք դիտել ավելի արագ տեմպով:

    Դասընթացը նախատեսված է նոր շրջանավարտների կամ բակալավրիատի ուսանողների համար, ովքեր չունեն մարքեթինգային փորձ, բայց ցանկանում են գիտելիքներ ձեռք բերել և աշխատանք ստանալ այս ոլորտում:

    Եվրոպայում, քոլեջից անմիջապես հետո լրիվ դրույքով աշխատանք գտնելը կարող է դժվար լինել, որոշ շրջանավարտների համար ամիսներ կամ նույնիսկ տարիներ տևել: Մեր Unpacking Marketing դասընթացն օգնում է շրջանավարտներին աչքի ընկնել մրցակցային շուկայում՝ նրանց տալով աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ։ Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ոչ միայն ձեռք են բերում մարքեթինգի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, այլ նաև սերտիֆիկացում են մեր ընկերության կողմից: Դասընթացն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ, ներառյալ հիմնական մարքեթինգային հասկացություններ, բրենդինգ, թվային մարքեթինգ, սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM), թիրախավորում, քոփիրայթինգ, վիզուալ դիզայն, նախագծերի կառավարում (project management) և նեյրոմարքեթինգ: Դասընթացը ավարտվում է պորտֆոլիո ստեղծելու մոդուլով, որն օգնում է մարքեթինգային փորձ չունեցող ուսանողներին կառուցել պորտֆոլիո:
    Unpacking Marketing, Սուսաննա Հայրապետյան,

    Մեր դասընթացը առաջարկում է պորտֆոլիո ստեղծելու և հմտություններ ձեռք բերելու գործնական ուղիներ: Դուք կարող եք գրել հոդվածներ, social media պոստեր կամ մարքեթինգային ռազմավարություններ՝ ցուցադրելու ձեր ունակությունները: Մենք ուղղորդում ենք ձեզ պորտֆոլիո ստեղծելու ճանապարհին և տրամադրում ենք հետադարձ կապ և ֆիդբեք։ Դասընթացը սովորաբար անցնում են հինգ շաբաթում, շաբաթական երկու մոդուլ ավարտելով, բայց դուք կարող եք այն հարմարեցնել ձեր սեփական ժամանակացույցին և անցնել ավելի արագ կամ դանդաղ: Մեր մոդերատորները և ես մշտական կապի մեջ ենք լինում՝ պատասխանելով ուսանողների բոլոր հարցերին: Ավարտելուն պես մեր ուսանողները ունենում են պորտֆոլիո և հավաստագիր, ինչպես նաև մեկժամյա խորհրդատվություն ինձ հետ: Մեր շրջանավարտների մեծ մասը որոշ ժամանակ անց լրիվ դրույքով աշխատանք են ստանում, իսկ բացառիկ դեպքերում մենք ինքներս ենք աշխատանքի առաջարկ անում բացառիկ ուսանողներին:
    Դասընթացը դասավանդվում է մատչելի անգլերենով և արժե 103 եվրո՝ 159 եվրոյի փոխարեն LADYBLOG20 պրոմո կոդով:


    - Շնորհակալ ենք Սուսաննա ջան, գեղեցիկ, ուսուցողական, մարքեթինգային խորհուրդներով հագեցած հարցազրույցի համար։
    Ձեզ մաղթում ենք բազում հաղթանակներ և համագործակցություններ․․․


    Գոհար Հարությունյան, Միսս Հայաստան 1998, Միսս ԱՊՀ 1999, Միսսիս Գլոբ 2010

    Գոհար Հարությունյան, Միսս Հայաստան 1998, Միսս ԱՊՀ 1999, Միսսիս Գլոբ 2010

    Նախորդը

    Լուիզա Ազատյան, դիմահարդար, բլոգեր

    Լուիզա Ազատյան, դիմահարդար, բլոգեր

    Հաջորդը

    Մեկնաբանել