• 17 մայիս, 2024
     Անժելա Արմենակյան, Miss Gold Model Armenia 2022

    Անժելա Արմենակյան, Miss Gold Model Armenia 2022

    - Բարի օր Անժելա ջան։ Չնայած որ այնքան էլ մեծ չես ))) բայց հարցազրույցը սկսենք քո վաղ մանկությունից։ Ինչպիսի երեխա ես եղել, և կպատմես առաջին մասնակցությունդ մոդելային մրցույթին։

    - Բարև Ձեզ․․․ Փոքր ժամանակ շատ չարաճճի ու թմբլիկ երեխա եմ եղել, և դրա համար էլ ինձ շատ են սիրել։
    Մոդելինգը ինձ գրավել է փոքր հասակից, սկսած երեք տարեկանից։ 
    2009 թվականին՝ երեք տարեկանում, մասնակցել եմ Էջմիածնում տեղի ունեցող գեղեցկության և մոդելային մրցույթին։ Զբաղացրել եմ «Միս Համակրանք» տիտղոսը, գրավել եմ 2-րդ տեղը։
    Անժելա Արմենակյան, MISS Gold Model Armenia 2022- Ինչպե՞ս շարունակեցիր մոդելային կարիերան այս փոքրիկ, բայց հաղթանակից հետո։
    - Դրանից հետո երկար դադար եղավ․․․
    Ես հայրիկիս հինգ տարի համոզում էի, որ թողնի զբաղվեմ մոդելինգով։ Հայրս շատ վատ էր նայում մոդելինգին ու դեմ էր։ Նա կարծում էր, որ մոդելինգը Հայաստանի ստանդարտներով լավ մասնագիտություն չէր ու ինձ համար չէր։
    Ինձ ավելի շատ համեստ կերպարի մեջ էր պատկերացնում։
    Բայց հինգ տարի համոզելուց հետո ինքը հասկացավ, որ չէ, պետք է փորձել վստահել։ Դրա համար պապան ինձ հնարավորություն տվեց, որպիսի սովորեմ մոդելային դպրոցում։
    Ու ես արեցի ամեն ինչ ինքս, քանի որ ծնողներս դեմ էին, չնայած դժվարությամբ համաձայնվեցին, բայց փորձում էին այդքան էլ չօգնել։ Միայն ֆինանսականով էին աջակցում և դա էլ էր մեծ պլյուս ))
    Սկսեցի հետաքրքրվել մոդելային դպրոցներով․․․ 
    Եվ տեսա գովազդ, որտեղ «Ջաք Թեքեյան մոդելային դպրոցը» հայտարարել էր ընդունելիություն։ Շատ ոգևորված գրում էի, հարցախեղդ էի անում, թե քանի տարեկանից է ընդունելությունը, որտեղ է դպրոցը, որտեղ պետք է գնամ․․․ Քանի որ ես Էջմիածնից եմ ու իմ համար շատ դժվար էր տասնչորս, տասնհինգ տարեկանում, առանց ծնողի դուրս գալ տնից, չիմանալ հասցեն, չիմանալ ուր ես գնում և ինչ պետք է անես․․․ 
    Ունեի շատ վախեր․․․
    Շատ ահավոր էր իմ համար և սթրեսային․․․
    Անժելա Արմենակյան, MISS Gold Model Armenia 2022Բայց երբ հիշում էի, թե իմ համար դա ինչքան մեծ երազանք էր, որ սա էր հնարավորությունը ու եթե չստացվեր, էլ շանս չէր լինի․․․ ես ամեն ինչ մի կողմ դրեցի՝ վախերս, մտքերս․․․
    Ձմեռ էր․․․ Մութը շուտ էր ընկնում․․․
    Չորսին տանից դուրս էի գալիս, յոթին, ութին հետ էի գնում տուն։ Ծնողներս ասում էին, թե դու ինչպես ես 14 տարեկանում այսպիսի ակտիվ քայլեր անում․․․
    Հիմա շատ ոգևորությանբ եմ պատմում այդ մասին։ Իրականում այդ շրջանը իմ համար շատ ծանր է եղել։ Բացի այն, որ ծնողներս դեմ էին, կողքից էլի շատ բացասական կարծիքներ կային ընտրածս մասնագիտության վերաբերյալ, որ դա լավ մասնագիտություն չի, որ մոդելները լավ աղջիկներ չեն։
    Այո՛, կան այդպիսի կարծրատիպեր։
    Ես շատ էի նեղվում դրանից։ Ու եղել է ժամանակ, որ լացել եմ, ու ինքս ինձ համոզել եմ, թե ով են ուրիշները, որ իմ համար որոշեն, որն է իմ համար լավ և որը`վատ։ Մտածում էի, որ ես կարող եմ կոտրել բոլոր կարծրատիպերը մոդելների մասին, և կարծում եմ՝ ստացվեց։
    Անժելա Արմենակյան, MISS Gold Model Armenia 2022- Ինչ տվեց քեզ ուսումը «Ջաք Թեքեյան» մոդելային դպրոցում
    - Մինչև մրցույթին մասնակցելը սովորել եմ «Ջաք Թեքեյան» մոդելային դպրոցում, շատ գոհ եմ։ Հայաստանում կան հաշված մոդելային դպրոցներ, որոնք իմ համար շատ լավն են․․․
    Աղջիկներին, ովքեր ուզում են սովորել մոդելային դպրոցում՝ որակյալ մոդելային կրթություն ստանալու համար, միանշանակ խորհուրդ եմ տալիս «Ջաք Թեքեյան» մոդելային դպրոցը, որովհետև այնտեղ կարող ես սովորել բեմական վարպետություն, դեֆիլե, բեմական խոսք, շատ այլ կարևոր գիտելիքներ, որոնք վստահաբար կասեմ, այլ մոդելային դպրոցներում չեն ուսուցանում։

    - Անժելա ջան, ինչպես որոշեցիր մասնակցել «Miss Gold Model Armenia 2022» մրցույթին, որն, նման ֆորմատով, առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում։ 
    - Եկավ այնպիսի պահ, որ ինձ առաջարկեցին մասնակցեմ «Miss Gold Model Armenia 2022» մրցույթին։ Ճիշտն ասած չգիտեի, որ մրցույթ է, ես գիտեի, որ քասթինգ է։ Քասթինգը անցնելու դեպքում ուղղակի հնարավորություն եմ ունենալու անվճար սովորելու մոդելային դպրոցում։ Մասնակցեցի, անցա առաջին փուլը։
    Վախենում էի, բայց երբ որ անցա, ավելի թեթևացա, որովհետև մտածեցի այդքան էլ վախենալու չէր, ինչպես ես էի պատկերացնում։
    Անժելա Արմենակյան, MISS Gold Model Armenia 2022- Ինչպես էր անցնում առօրյան «Miss Gold Model Armenia 2022» մրցույթի  երկրորդ փուլի ընթացքում։ 
    - Երկրորդ փուլից սկսեցինք ակտիվ պարապել։ Եվ այստեղ ես հասկացա, որ սա մեծ մրցույթ է, որի մեջ ես ներգրավել եմ շատ պատահական ))
    Իմ համար իրականում մի քիչ վախենալու էր, որովհետև կյանքում առաջին անգամ՝ այն էլ այս տարիքում, այսպիսի մրցույթի էի մասնակցում։ Միարժամանակ շատ ուրախ էի, որովհետև փորձ ձեռք կբերեի ու գիտելիքներ կստանայի։ Ու հենց այդպես էլ եղավ։ Իմացա շատ նորություններ, կյանքի ճշմարտություններ, որոնց մի մասը իհարկե կուզենայի չիմանայի, բայց իմացա ))
    Մասնակցեցի, անցա երկրորդ փուլն էլ, առջևում՝ երրորդ փուլն էր․․․
    Անժելա Արմենակյան, Միսս Գոլդ Մոդել 2022Մի խոսքով, քիչ-քիչ առաջ գնալով, ամեն օր ուշ տուն գնալով, հասա եզրափակիչ։
    Բոլոր 21 աղջիները՝ շատ սիրուն կազմվածքով, դեմքով, աչքերով, ժպիտով, խարիզմայով․․․ բոլորը շատ լավն էին ու երբեք չի եղել մեր մեջ մրցակցություն։ Ես երբեք մրցակցության մեջ ինչ-որ աղջկա հետ չեմ եղել։
    Բոլորի հետ մաքսիմալ լավ եմ եղել։ Եղել են պահեր, երբ ես փոխադարձը չեմ ստացել։ Չգիտեմ ինչո՞ւ էր դա այդպես։ Բայց ասում էի, ինձանից հասնում է լավ վերաբերմունք տալը և ես այդպես էլ կանեմ։ Իսկ թե ինչ կլինի, դա էլ թող Աստված որոշի։

    - Անժելա ջան, հաղթել, հաղթել 15 տարեկանում «Miss Gold Model Armenia 2022» մրցույթում, որը առաջին անգամ էր կազմակերպվում նման ֆորմատով։ Ի՞նչ էիր զգում, ինչ տվեց այն քեզ։  
    - Այնպես ստացվեց, որ ես հաղթեցի «Miss Gold Model Armenia 2022» մրցույթում։ Իմ համար դա շատ հուզիչ պահ էր։ Այդ պահը բառերով չեմ կարող նկարագրել․․․ Բեմում կանգնած՝ նայում էի աղջիկներին, և յուրաքանչյուրն էլ իրոք արժանի էր այդ հաղթանակին, որովհետև բոլորն էլ շատ-շատ լավն էին թե բնավորությամբ, թե խարիզմայով։
    Չգիտեմ, եթե ես հնարավորություն ունենայի, բոլոր մասնակից աղջիկներին էլ հաղթանակ կտայի։
    Անժելա Արմենակյան, MISS Gold Model Armenia 2022Իրականում ամենամեծ ձեռքբերումս լավ ընկերներն էին։ Կան շատ մարդիկ, որոնց հետ չկա կապ։ Ուղղակի մրցույթի շրջանակներում էր, որ ծանոթացանք։ Բայց ես շատ ուրախ եմ, որ էլի շփվել եմ այդ աղջիկների հետ, թեկուզ որոշ ժամանակ։
    Կան աղջիկներ, ովքեր մրցույթից հետո մնացին։ Մենք տեսնվում ենք, խոսում ենք և ամեն ինչ շատ լավ է։
    Ամենամեծ ձեռքբերումը լավ ընկերներն էր )))
    Ես շատ էմոցիոնալ եմ և արդեն պատկերացնում էի, որ եթե չհաղթեմ՝ ինչ հոգեվիճակում եմ լինելու, ինչ է կատարվելու իմ հետ, ինչ եմ անելու դրանից հետո։
    Ու երբ բեմում կանգնած էի, վերջին վայրկյաններն էին, որ պետք է ասեին հաղթողի անունը․․․ իսկ ես արդեն հուսախաբ էի, քանի որ երբ «Միս Համակրանք» տիտղոսը շնորհեցին, մտածեցի՝ վերջ, ես ընդունում եմ իմ պարտությունը․․․
    Մնացել էր մի քանի վայրկյան․․․
    Իմ աչքերից արդեն պետք է արցունքները գնար, որովհետև վստահ էի, որ իմ անունը չէին ասելու․․․ բայց, իմ անունն են ասում․․․
    Անժելա Արմենակյան, MISS Gold Model Armenia 2022Դա անտանելի սիրուն ու հուզումնալից պահ էր։
    Կային մարդիկ և՛ իմ բարեկամների, և՛ դասընկերների մեջ, ընդհանուր շրջապատում, ովքեր ասում էին, որ ես չեմ կարող Էջմիածնից հասնեմ Երևան, մրցեմ այդքան աղջիկների հետ․․․
    Ես ընդունում էի այդ փաստը, որ կան ինձանից ավելի սիրուն  դեմքով և կազմվացքով աղջիկներ։ Ասում էի, շատ լավ, թող լինի այնպես, ինչպես Աստված է կամենում, թե ում է ուզում տեսնի այդ թագով։
    Այնքան սթրեսային էր, անգամ դեպրեսիա եմ տարել նմանատիպ խոսակցություններից։ Գիտեք, փորձերի ժամանակ, մեր դեֆիլեի դասատուն՝ Սեդան, չի եղել այնպիսի պահ, որ ես քայլեմ ու ինչ որ շտկում չլինի։
    Ես քայլում էի, իսկ նա ասում էր․ ձախ ոտքդ սխալ դրեցիր, աջը՝ սխալ, կոնքդ ջարդի, միմիկա, ձեռք․․․ մի խոսքով շատ խառն էր իմ մոտ)) Միշտ, չի եղել մի դաս, որի ընթացքում ամեն ինչ լավ լիներ․․․ Ու այդպես, աղջիկներն էլ էին զարմացած, որ Սեդան ամեն քայլիս վրա խոսում էր, ասում էր էս արա, էն արա, մի արա․․․
    Ու ես հաղթեցի։
    Չգիտեմ, երևի Սեդան ասում էր իմ լավի համար ու երևի էդպես էլ պետք էր։
    Անժելա Արմենակյան, MISS Gold Model Armenia 2022
    - Շնորհակալ եմ Անժելա ջան, զգացմունքային ու անկեղծ պատասխանների համար։ Իսկ ինչպիսին պետք է լինի մոդելը քո աչքերով։

    - Մոդելը ամենաառաջինը պետք է լինի ինքնավստահ, խարիզմատիկ, նաև համեստ, որովհետև դա էլ է շատ կարևոր։ Ճիշտ է, երբ ասում ենք մոդել, պատկերացնում ենք շատ ազատ մտածելակերպով, ազատ հագուկապով աղջնակ, բայց համեստությունը յուրաքանչյուր մասնագիտության մեջ շատ կարևոր է։
    Առաջնայինը կարծում եմ պետք է լինի ինքնավստահ և խարիզմատիկ։

    - Ի՞նչ կկամենաս աղջիկներին, ովքեր ունեն երազանքներ, բայց դեռ իրագործման ճանապարհին են․․․
    - Նախ պետք է երազանքները դարձնել նպատակ։ Եթե դու երազանքդ նպատակ չդարձրիր ու երազանքիդ հասնելու համար փոքրիկ-փոքրիկ քայլեր չձեռնարկեցիր, այդ երազանքը այդպես էլ կմնա երազանք։
    Ես օրինակ, ինչ էի անում. իմ երազանքները գրում էի թղթի վրա, փակցնում էի սենյակիս դռանը ու ես զգում էի, որ դրանք քիչ-քիչ կատարվում են։ Ու հենց նույն կերպ էլ կարող են անել այն աղջիկները, որոնք ունեն թեկուզ ամենափոքրիկ երազանքը․ ունենալ որևէ հագուստ, հեռախոս․․․
    Բայց պետք է երազանքները նպատակներ դարձնել ու ինչ-որ քայլ անելուց հետո չվախենալ՝ առաջնայինը հասարակության կարծիքից, որովհետև ես մեծ չեմ, բայց շատ բաներ արդեն գիտեմ ու գիտակցում եմ։
    Ես անում էի առաջին քայլերը իմ մասնագիտության մեջ և շատ էի վախենում մարդկանց կարծիքներից, թե ի՞նչ կմտածեն իմ մասին, ի՞նչ կխոսեն։ Իսկ հիմա ես շատ բաներ հասկացա, որ եթե հաշվի առնեի թե ինչ կմտածեն մարդիկ՝ այսօր ուղղակի տանը նստած մոդելների նկարները կնայեի ու կհիանայի։
    Այնպես որ, չպետք է վախենալ ինչ որ քայլ անելուց առաջ։ Պետք է ինքնավստահ լինել որոշ չափով։

    Անժելա Արմենակյան, MISS Gold Model Armenia 2022Ես շատ ուրախ էի, որ հենց ես էի հաղթողը։ Չնայած շատ առաջարկներ չեղան, քանի որ մրցույթից անմիջապես հետո պատերազմը սկսվեց։ Շատ հնարավորություններ պարզապես չիրականացան, քանի որ ինչպես ասում են՝ երկաթը տաք-տաք են ծեծում։
    Այդ ընթացքում ամեն ինչ խառն էր, ոչ մի բան չէինք անում, տրամադրություն էլ չկար․․․
    Սակայն որոշ չափով պայմանավորվածություն ձեռք բերեցի։ Որոշ ոճաբաններ, մոդելինգով զբաղվող մարդիկ ինձ ճանաչում են և երբ ինչ-որ բան է լինում, զանգում են ինձ կամ Քրիստինային։
    Եթե չլիներ այս մրցույթը վստահաբար կասեմ, որ չէր լինի այն կարգավիճակը, որը որ կա։

    - Շնորհակալություն Անժելա ջան, շատ անկեղծ, գեղեցիկ, զգացմունքային հարցազրույցի, քո անկեղծության ու բարիության համար․․․

    Սուսաննա Հայրապետյան, HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն

    Սուսաննա Հայրապետյան, HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն

    Նախորդը

    Էլեն Խաչատրյան, Miss Gold Photomodel Armenia 2022

    Էլեն Խաչատրյան, Miss Gold Photomodel Armenia 2022

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: