«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրով:
«Cosmic Friend» երգում մեր պատվիրակը` Լեոն, պատմում է իր և այլմոլորակային ընկերոջ ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով, որը հասկանում են թե՛ մեր մոլորակում, թե՛ ողջ տիեզերքում:
«Շատ ուրախ եմ երգի պրեմիերայի կապակցությամբ։ Այն իմ այլմոլորակային ընկերոջ մասին է: Տեսահոլովակի նկարահանումներն ուրախ են անցել. կարծես դա իմ երազանքների նկարահանումը լիներ: Սա իմ առաջին տեսահոլովակն է, և արդյունքն ինձ շատ է դուր գալիս: Անհամբեր սպասում եմ ձեր արձագանքներին», - ասել է Լեոն։
«Cosmic Friend» երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը:
«Լեոյին ճանաչում եմ ծնված օրվանից և առիթ եմ ունեցել նրա հետ աշխատելու տարբեր նախագծերում: Հատկանշական է, որ Լեոյի առաջին բեմելը եղել է Dolby թատրոնում, երբ նա դեռ 3 տարեկան էր, և այդ համերգի ռեժիսորը, հետևաբար նաև Լեոյի կյանքում առաջին ռեժիսորը ես եմ եղել: Լեոն խարիզմատիկ արտիստ է, որի հետ շատ զգույշ եմ աշխատում, որպեսզի չկորցնենք նրա բնատուր խարիզման, և հանդիսատեսին ճանաչելի լինի Լեոյի իրական տեսակը: Երգի թեմատիկային համապատասխան՝ տեսահոլովակը հագեցած է բազմերանգ տեսարաններով, պարային և դինամիկ շեշտադրումներով։ Օգտագործել ենք ֆուտուրիստական դեկոր, որը մեզ մտովի կտանի տիեզերք: Մի խոսքով, տեսահոլովակում Լեոն երգում է միջմոլորակային տարածության մեջ։ Երգն ու տեսահոլովակն ունեն հաղթական էներգիա, որն ուղղել ենք տիեզերք, որպեսզի այն Լեոյի՝ յուրահատուկ բեմադրությամբ ուղեկցվող ելույթի ժամանակ հետ վերադառնա Մադրիդի բեմ»,- նշել է տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը։
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025