Բաղադրիչներ

  1.  Հավի բդիկներ ոսկորով և կաշիով - 1 կգ
  2. Սերուցք 23% - 500 մլ
  3. Սոխ՝ միջին - 2 հատ
  4. Սխտոր - 2 պճեղ
  5. Լավ հալվող պանիր (օրինակ պարմեզան) - 100 գրամ
  6. Սերուցքային կարագ - 50 գրամ
  7. Կարմիր քաղցր պղպեղ - 1 թեյի գդալ
  8. Աղ, աղացած սև պղպեղ ըստ ճաշակի
  9. Սպիտակ բոքոն կամ բագետ

Պատրաստման եղանակը

Ջեռոցը միացնում ենք տաքանա 170°С։

Պանիրը քերում ենք մանր քերիչով։ 

Հավի միսը պատում ենք աղով, պղպեղով, եփում ենք ջեռոցում 25 րոպե։ 

Ժուլեն հավով, բաղադրատոմսԹողնում ենք միսը հովանա, ապա հեռացնում ենք ոսկորները և միսը կտրտում ենք մանր քառակուսիների։

Շատ մանր կտրտում ենք սոխն ու սխտորը, ապա խորը կաթսայում, սերուցքային կարագի մեջ տապակում ենք։ Ավելացնում ենք հավի միսը, սերուցքը, համեմունքներ։

Երբ զանգվածը սկսում է եռալ, հեռացնում ենք կրակից, և կաթսայի մեջ լցնում ենք քերած պանրի 2/3-ը, լավ խառնում ենք։

Ստացված զանգվածը լցնում ենք մատուցվող, ջերմակայուն ամանի մեջ, վրան լցնում ենք մնացած պանիրը, տեղափոխում ենք ջեռոց և եփում ենք 15 րոպե։  

Մատուցել տաք վիճակում, բագետի հետ։ 

Ժուլիեն հավով

Բարի ախորժակ։