Հուլիսի 6-ին, տեղի ունեցավ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու՝ Արչիի մկրտությունը։ Նշենք, որ թագաժառանգները, այդ թվում փոքրիկ Արչի Հարիսոնը, ըստ ավանդույթի կնքվում են իրենց ծնունդից 2 ամիս հետո:

Հայտնի է, որ արարողությանը մասնակցել են միայն թագավորական ընտանիքի անդամները, մոտ հարազատները և ընկերները: Հրավիրված են եղել 25 հյուրեր: Ելիզաբեթ թագուհին իր ծոռի մկրտությանը չի մասնակցել:

Հարկ է նշել, որ թագավորական ընտանիքի զավակների մկրտությունը ավանդաբար անց է կացվում «փակ դռների հետևում»: Սակայն, վերջին ժամանակներում, լրագրողներին թույլ էին տալիս լուսանկարել թագավորական ընտանիքի անդամներին և հյուրերին ժամանման պահին: Այդպես է եղել նաև արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի զավակների մկրտության ժամանակ: Իսկ փոքրիկ Արչիի մրկտության ժամանակ մուտքը արգելված է եղել, չնայած որ նա ըստ թագավորության դիրքի զիջում է արքայազն Ջորջին, արքայադուստր Շառլոտին և արքայազն Լուիին: Արարողությունը լուսանկարել է լուսանկարիչ Քրիս Ալլերտոնը, որը լուսանկարահանել է նաև զույգի հարսանեկան արարողությունը: Մկրտությանը լուսանկարները թագավորական զույգը հրապարակել է ինստագրամի պաշտոնական էջում:
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025