• 13 հոկտեմբեր, 2024
     Վարդագույն խոզուկներ՝ թելից

    Վարդագույն խոզուկներ՝ թելից

    Եկեք պատրաստենք 2019 թվականի սիմվոլ համարվող ԽՈԶՈՒԿԻՆ: Այս անգամ թելերով: Մեզ անհրաժեշտ է.

    1. Թել՝ ակրիլ կամ բամբակ
    2. Աչուկներ
    3. Կոճակ՝ քիթիկի համար
    4. Հաստ թուղթ
    5. Ֆետր կամ գունավոր թղթեր՝ ականջների, ոտիկների և պոչիկի համար
    6. Փայլուն լենտ՝ փողկապի համար

    Հաստ թղթից կտրում ենք 2 հատ օղակներ այնպես, որ մեջտեղում նույնպես անցք լինի օղակի տեսքով: Օրինակը կարող եք տեսնել նկարում: Թղթե օղակների շուրջը փաթաթում ենք թելը ինչպես ներկայացված է նկարում: Ինչքան շատ փաթաթենք թելը, այնքան մեծ ու փափուկ կլինի մեր խոզուկը: Փաթաթելուց հետո մկրատով կտրում ենք եզրերը, իրարից հեռացնում ենք թղթերը, մեջտեղից թելի կտորով պինդ կապում ենք: Սոսնձի կամ եղունգի լաքի օգնությամբ ամրացնում ենք աչուկները, ականջները, քիթիկը՝ կոճակը, պոչիկը, ոտիկները: Կարող ենք նաև պատրաստել և ամրացնել փողկապ, գլխարկ կամ այլ զարդարանք, որոնք էլ ավելի կգեղեցկացնեն մեր խոզուկին: Առավել գեղեցիկ է ստացվում, երբ խոզուկներին պատրաստում են մեր փոքրիները՝ անցկացնելով հետաքրքիր, ուսուցողական, զվարճալի ժամանակ: Ուրախ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ...

    Ամանորյա խաղալիքներ սեփական ձեռքերով

    Ամանորյա խաղալիքներ սեփական ձեռքերով

    Նախորդը

    Տոնածառի խաղալիք՝ խոզուկ

    Տոնածառի խաղալիք՝ խոզուկ

    Հաջորդը

    Մեկնաբանել