Ֆետրով աշխատել սիրում ենք գրեթե բոլորը: Այն բավականին մատչելի է, և դրանով կարող ենք ստեղծագործել անսահման: Այսպիսի գեղեցիկ խոզուկներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են.
- վարդագույն ֆետր՝ մուգ և բաց երանգների
- սև ներկ կամ մարկեր
- վարդագույ, մոխրագույն, մանուշակագույն 0,5մմ հաստության տիսմաներ
- տարբեր չափերի ուլունքներ
- թելեր՝ սպիտակ, վարդագույն
- մկրատ, սոսինձ՝ ցանկալի է սիլիկոնե
- Պետք է կտրենք նկարում ներկայացված ձևով ֆետրե դետալներ:
- Մարմնի վառ վարդագույն դետալները իրար ենք միացնում կարելով սպիտակ հաստ թելով: Այդպես խոզուկները ստացվում են վառ և գեղեցիկ: Մարմնի այսպիսի նույնանման դետալ պետք է 2 հատ:
- Մարմնին սոսնձում ենք գլուխը, ականջները, քիթիկը, աչքերը:
- Վերցնում ենք 20սմ երկարությամբ տիսմա, ծալում ենք այնպես, ինչպես ցույց է տրված նկարում և սոսնձում ենք այնպես, որպիսի ներքևից տիսմայի ծայրերը մարմնից դուրս մնան: Մեզ պետք են ևս 2 տիսմաներ, որպիսի ստացվեն խոզուկի ձեռքերն ու ոտքերը:
- Ծայրերին անց ենք կացնում վառ ուլունքներ, կապում կամ սոսնձում ենք:
- Խոզուկի աչքերը կարող ենք նկարել մարկերով, կամ սոսնձել փոքրիկ ուլունքներ:
- Մանուշակագույն տիսմայով պատրաստում ենք փողկապ և սոսնձում ենք վզի հատվածում:
Խոզուկը պատրաստ է: Նա կարող է զարդարել մեր 2019 թվականի եղևնին, կարող է նաև լինել գեղեցիկ նվեր մեր մտերիմների համար... ՈՒՐԱԽ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...
Մեկնաբանել