Բոլոր ներկա ու ապագա մայրիկներին, սիրով հրավիրում ենք մասնակցելու կրծքով կերակրման խորհրդատու Աստրիդ Էքսուզյանի հետ պրակտիկ հանդիպում-քննարկմանը։
Աստրիդ Էքսուզյանը 3 երեխաների մայրիկ է, որոնց շնորհիվ էլ սկսել է հետաքրքրվել ԿԿ ոլորտով, այնուհետև վերապատրաստում անցել АКЕВ ԿԿ ասոցիացիայի որակավորում ունեցող մասնագետ Մարինա Կիսինայի մոտ։
Որպես ԿԿ խորհրդատու աշխատում է 2015 թվականից։
Հանդիպման շրջանակում կքննարկենք՝
- ԿԿ-ի ֆիզիոլոգիան և հոգեբանությունը
- ԿԿ կազմակերպումը. ի՞նչ է հարկավոր իմանալ կերակրման հաջող փորձառության համար
- Ի՞նչ դժվարություններ կարող են առաջանալ ԿԿ պրոցեսում և ինչպե՞ս կարելի է հաղթահարել դրանք
- Կրծքով կերակրման նշանակությունը երեխայի 1 տարեկանը լրանալուց հետո
- Կրծքով կերակրումն ու կնոջ վերարտադրողական առողջությունը. ի՞նչ օգուտներ ունի ԿԿ-ն կնոջ համար
- Ինչպե՞ս և ե՞րբ ավարտել կկ-ն, որ այն լինի փափուկ և անցնցում:
Բացի տեսական հատվածից, Աստրիդը կպատասխանի մասնակիցների հարցերին և պրակտիկ խորհուրդներով կուղղորդի կրծքով կերակրմանն կազմակերպման և խնդիրների լուծման հարցում։
Հանդիպմանը հնարավոր է միանալ նաև առցանց տարբերակով՝ ZOOM հարթակի միջոցով։
Տեղերը սահմանափակ են, մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ։
Բոլոր մանրամասների, գրանցման և վճարման մասին տեղեկատվություն համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝
? 055431007
? Վաղարշ վաղարշյան 12
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025