Մի ամլիկ գառ
Իրեն համար
Ջուր էր խմում առվակից.
Մեկ էլ դեմի ձորակից
Գայլն է կտրում վերևը,
Խոսքին տալով էս ձևը.
- Էս ի՞նչ լրբություն,
Ի՞նչ հանդգնություն.
Ա՜յ, դու փսլնքոտ,
Ոչխարի լակոտ,
Դու ինչի՞ տեր ես.
Որ գաս դնչովդ,
Քթով-պնչովդ
Ջուրս պղտորես.
Բռնեմ դունչդ Կտրի շունչդ:
-Մի՛ բարկանար, պարոն գայլ,
Քեզնից ցած եմ քանի քայլ,
Էնպես բան ես ասում որ ...
-Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր,
Էդ էլ չլինի հերվանը,
Չեմ մոռացել էն բանը,
Որ հենց էստեղ, նույն օրը,
Հայհոյեցիր իմ հորը:
- Մի տարեկան դեռ չկամ ...
- Է՛հ, եղբայրդ էր, անզգամ:
- Ես մի ծին եմ, մինուճար:
-Խնամիդ էր անպատճառ,
Կամ մեկը ձեր պիղծ ցեղից:
Էլ ժաժ չգաս քո տեղից,
Ձեր շների,
Հովիվների
Ոխը քեզնից ես հանեմ,
Տես, գլուխդ ինչ բերեմ:
Ասավ,
Հասավ
Գառանը,
Առավ,
թռավ Անտառը:
Էստեղ ինչն է գլխավոր:
Ուժեղի մոտ Միշտ էլ թույլն է մեղավոր:
-----
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԵՐ
Ամլիկ - նորածին, փոքրիկ գառնուկ
Լղպոր - նիհար, վտիտ, կեղտոտ
Հերու - անցյալ տարին
Անզգամ - հանդուգն, երես առած, անպատկառ
Ժաժ գալ - շարժվել
Հետաքրքիր է նաև․․․
Այբ, բեն, գիմ
- 03.05.2026
ԳԱՐՈՒՆ, Վահան Տերյան
- 01.03.2026
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
10 հայ կանայք, որոնք փոխել են աշխարհը: Պատմություններ, որոնց մասին պետք է իմանալ
- 2026-07-10 07:58:00
«Արևմոդելս» ներառական մոդելային գործակալություն
- 2026-06-26 13:02:00
Թարխունով ձվածեղ
- 2026-06-01 08:58:00
Այբ, բեն, գիմ
- 2026-05-03 14:26:00
Decor Holding՝ ինտերիեր դիզայն, կահույք, շինաշխատանքներ
- 2026-04-23 09:51:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026