Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի պսակադրության շքեղ արարողությունը։
Պսակադրությունը տեղի է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում։
Խնջույքին մասնակցում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր ինստագրամյան էջում դստրերի հետ լուսանկար է հրապարակել, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ և այլ պաշտոնյաներ: Հրավիրված են եղել մոտ 500 հյուրեր։
Առաջին կադրեր https://www.youtube.com/watch?v=NTGWAYTAGjI Իսկ հարսանիքի հրավառության առթիվ ոստիկանությունում արձանագրություն է կազմվել. «Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։ Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները»,- հայտնում են Ոստիկանությունից: https://www.youtube.com/watch?v=LHDJHRHSnQE
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026