Հաղորդվում է, որ Facebook-ը չի գործում, և հազարավոր օգտվողներ այսօր՝05/02/2024թ 18:00-ից հետո հաշիվ մուտք գործել չեն կարողանում։
Այս մասին արդեն ավելի քան 50,000 հաղորդագրություններ են հայտնվել այլ սոցիալական ցանցերում:
Օգտատերերի ավելի քան 30%-ը բողոքում են, որ մուտքի հետ կապված խնդիրներ ունեն, 36% - ը հայտնել են հավելվածի հետ կապված խնդիրների մասին, իսկ 33% - ը բողոքել է կայքի հասանելիության խնդրի մասին:
Մի շարք օգտվողներ հայտում են, որ իրենց հաշիվները "արգելափակվել են", և որ երբ փորձում են վերականգնել գաղտնաբառը կամ վերականգնել իրենց հաշիվների մուտքը ստանում են համակարգային սխալի մասին հաղորդագրություն:
թարմացված՝ 19։00
Որոշ երկրներից նկատվում են մուտք գործելու խնդիրներ Meta-ին պատկանող WhatsApp և Instagram հարթակներ:
Downdetector-ի տվյալներով՝ միջադեպից հետո համացանցում 51 հազար հաղորդագրություն է արվել:
Սոցիալական ցանցի կայքի անջատման պատճառը դեռևս հայտնի չէ:
Այս ընթացքում․․․
#Facebookdown հեշթեգըարագորեն հայտնի դարձավ X-ում (նախկին Twitter)։
թարմացված՝ 20:00
Meta-ից դեռ չկա խնդրի պարզաբանում
թարմացված՝ 20:30
Իհարկե Իլոն Մասկը չէր կարող այս հանգամանքը բաց թողներ: Նա պատասխանել է Էնդի Սթոնին, ով գրել էր խնդրի մասին և նշել որ աշխատում են այն լուծելու ուղղությամ։ Մասկը ի պատասխան գրել է ․"Դոք այս գրառումը կարդում եք, որովհետև մեր հարթակը աշխատում է"

Հետագա տեղեկությունների դեպքում այս նորությունը կթարմացվի։
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025