

ArmMod Fashion հիմնադիր, Kids Fashion Day համահիմնադիր Ռուբինա Գրիգորյանը գեղեցիկ ներկայացրել է իր երջանկության բանաձևը․
- Ինչո՞ւ եմ ես ավելի շատ կարևորում երջանկությունը, քան առողջությունը։
Իսկապես երջանիկ մարդիկ չեն չարանում, չեն նախանձում, վախերով չեն ապրում , սիրում են կյանքը ու վայելում ամեն րոպեն՝ իրենց օրինակով փոխելով աշխարհը դեպի ավելի լավը։
Ես հանդիպել եմ առողջապես ծանր վիճակում գտնվող մարդկանց, ովքեր ավելի մաքուր սրտով, բարի մտքերով ու կամեցողությամբ են ապրում, քան հիվանդ հոգեբանությամբ , չար ու թույնոտ մտքերով ֆիզիկապես առողջ մարդիկ, ովքեր ամեն ինչ ունեն գոհ ու շնորհակալ ապրելու համար, բայց փոխարենը միշտ դժգոհում ու նախանձում են։
Ու գիտեք ինչո՞ւ է այդպես, քանի որ երջանկությունը գնել չես կարող։ Այն ամենամաքուր ու անկեղծ հոգեվիճակն է, որին պետք է հասնել։
Պետք է պարզապես գտնես հենց քո երջանկության մեխանիկան։ Ուրիշինը, թրենդայինը ու ընդունվածը քոնը չէ ու չի լցնելու հոգիդ։ Շատ արագ հոգնելու ես՝ անգամ չվայելած, քանի որ դրանք կապ չունեն քո իրական երջանկության բանաձևի հետ։
Երջանկությունդ փնտրի հենց քո համար կարևոր մանրուքների մեջ։ Այո, իրական երջանկությունը սկսվում է մանրուքներից։ Պարզապես այն տեսնել ու գնահատել չեն կարողանում շատերը։
Հ.Գ - Bastei Bridge- Գերմանիայի Սաքսոնյան Շվեյցարիան միլիոնավոր տուրիստներ է ընդունում ողջ տարին ու համարվում է թոփ must visit վայրերից, եթե ուզում ես իրական Գերմանիան տեսնես ու զգաս։
Ինչո՞ւ եմ ես ավելի շատ կարևորում երջանկությունը, քան առողջությունը- Ռուբինա Գրիգորյան
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 2025-09-16 09:36:00
Պոպոքի փառատոն 2025, Վայոց Ձորի մարզ, Հերհեր գյուղ
- 2025-09-15 10:51:00
Gabi Asatryans – «Սիրուն Հայուհի» դպրոցական հավաքածու
- 2025-08-11 14:16:00