Ձուն համարվում է իդեալական բաղադրիչ մազերի դիմակների համար: Ներկայացնում ենք 5 բաղադրատոմսեր, որոնք կարող ենք պատրաստել տնային պայմաններում:
ԴԻՄԱԿ ՁՎԻ ԴԵՂՆՈՒՑՈՎ ԵՎ ԿԻՏՐՈՆԻ ՀՅՈՒԹՈՎ
2 ձվի դեղնուցը լավ հարել 1կիտրոնի հյութի հետ, ավելացնել մեկ թեյի գդալ յուղ՝ գերչակի, ձիթապտղի, ալոեի, չիչխանի... Լավ քսում ենք գլխի մաշկին, ապա մազերին: Սպասում ենք 30 րոպե և լվանում ենք:
ԴԻՄԱԿ ՁՎԻ ԴԵՂՆՈՒՑՈՎ, ՍԽՏՈՐՈՎ, ՄԵՂՐՈՎ ԵՎ ԱԼՈԵՅԻ ՀՅՈՒԹՈՎ
Քամում ենք ալոեյի հյութը, սեղմում ենք 1 պճեղ սխտորը, ավելացնում ենք դեղնուցը և 1 գդալ մեղր: Ցանկալի է խառնել բլենդերի մեջ: Հավասարապես քսում ենք մազերին, թողնում 30 րոպե և լվանում ենք, ցանկալի է առանց շամպունի:
ԴԻՄԱԿ ՁՎԻ ԴԵՂՆՈՒՑՈՎ ԵՎ ԿՈՆՅԱԿՈՎ
2 դեղնուցը և 25 մլ կոնյակը լավ հարում ենք: Քսում ենք մաքուր մազերին, թողնում ենք 15-20 րոպե և լվանում ենք գոլ ջրով: Ցանկալի է լվանալու ժամանակ շամպուն չօգտագործել:
ԴԻՄԱԿ ՁՎԻ ԴԵՂՆՈՒՑՈՎ, ԽԱՂՈՂԻ ԿՈՐԻԶԻ ՅՈՒՂՈՎ ԵՎ ՄԵՂՐՈՎ
2 դեղնուցը լավ հարել 3 ճաշի գդալ խաղողի կորիզի յուղի հետ, ավելացնում ենք 1 գդալ մեղր և վիտամին "Ա": Ստացված զանգվածը քսում ենք մազերին և սպասում 20 րոպե: Ցանկալի է օգտագործել շաբաթը մեկ անգամ:
ԴԻՄԱԿ ՁՎՈՎ ԵՎ ԽՄՈՐԻՉՈՎ
Ձուն, 1 գդալ կիտրոնի հյութը և 1 գդալ կոնյակը լավ խառնել, ապա ավելացնել 10 գրամ խմորիչ, խառնել: Ցանկության դեպքում կարող ենք ավելացնել նաև մի քանի կաթիլ որևէ յուղ: Հավասարապես քսում ենք մազերին, փաթաթում ենք պոլիեթիլենային տոպրակով և սրբիչով: Թողնում ենք 20-30 րոպե, լվանում ենք:
Կարող է հետաքրքրել նաև․
Կեֆիրով և խմորիչով դիմակ մազերի համար
Թեյի ծառի յուղը մազերի համար
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025