Դիմավորեք պարեկային նոր ծառայողներին:
Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։
Այսօրվանից գործարկված Պարեկային ծառայությունը փոխարինելու է Ոստիկանության Պարեկապահակային ծառայությանը և Ճանապարհային ոստիկանությանը։ Պարեկներն ունեն նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների հագեցվածություն:
Երևանի գնդի հիմնական գործառույթներից են՝
- Հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը,
- Իրավախախտումների ու պատահարների մասին ահազանգերին օպերատիվ արձագանքումը,
- Հանցագործությունների և այլ իրավախախտումների հետևանքով անձանց կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող գործոնների չեզոքացումը,
- Բնակչությանն անհետաձգելի օգնություն ցուցաբերող ծառայություններին աջակցելը,
- Տուժողներին անհապաղ անհետաձգելի առաջին բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը,

- Հետախուզվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը,
- Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը
- Հանցագործությունների և վարչական իրավախախտումների ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանների պարզումը, դրանք վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը,

- Զանգվածային միջոցառումները սպասարկող ոստիկանական և այլ ուժերին աջակցությունը,
- Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը,
- Իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում Ոստիկանության ստորաբաժանումների և շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությունը։

Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026