Թվում է, որ այսօր արդեն ստեղծվել են դիմահարդարման համար նախատեսված բոլոր կարևոր միջոցները, և բոլոր կանայք և աղջիկները գիտեն, թե իրենց ինչ կոսմետիկ միջոցներ են պետք, սակայն իրականում շուկան լեցուն է նորույթներով...

Սիրով կներկայացնեմ ամենակարևոր, թրենդային բազային միջոցները.

 

  1. BB դեմքի կրեմ

Որպես ցանկացած դիմահարդարման հիմք համարվում է տոնային կրեմը։ Սակայն, BB կրեմները "ձգտում" են առաջ անցնել դրանցից, և հայտնվել բոլոր կանանց կողքին։ 

Որակյալ BB կրեմները ունեն ոչ միայն հիանալի ծածկողականություն, դրանք հարստացված են սնուցող, հարթեցնող կոմպոնենտներով, ունեն հակաբորբոքային, արևապաշտպան հատկություններ։ Որպես հետևություն, BB կրեմները ի տարբերություն դասական տոնային կրեմների, ունեն մի շարք օգտակար հատկություններ և առավելություններ։ Ընտրությունը յուրաքանչյուրի իրավունքն է ))

 

2. Կոնսիլյեր

Աչքերի տակի պարկերը կոծկելու, դեմքի տեղային խնդիրները քողարկելու ամենաարդյունավետ միջոցը կնսիլյերն է։

Կոնսիլյերը նաև նախատեսված է դեմքի երանգավորման համար։ Այն լինում է ամենաբաց երանգից մինչև շատ մուգ շագանակագույն։

Կանսիլյերը օգտագործում են կամ մաքուր մաշկին, երբ պետք է թեթևակի քողարկել դեմքի խնդրահարույց հատվածները, կամ տոնային կրեմի վրայից, երբ պետք է երանգավորել դեմքը։  Ներկայացնում ենք կոնսիլերների օգտագործման դասական տարբերակ։  

Կոնսիլերը իր խիտ ծածկողականության շնորհիվ անփոխարինելի է երեկույթների, ֆոտո և վիդեոնկարահանումների ժամանակ։ 

 

3․ Շրթունքների և այտերի համար նախատեսված միջոցներ

Ընդունված է այն կարծիքը, որը շրթունքների և այտերի գունավորումը պետք է լինի նույն երանգների մեջ։ Այժ շուկայում կարող ենք հանդիպել շրթունքների և այտերի համար նախատեսված «երկուսը մեկում» միջոցներ, որոնք իդեալական են վերը նշված կարծիքի համար։ 

Այժ շատ նորաձև է այտոսկրերին օգտագործել նուրբ վարդագույն կամ ծիրանագույն երանքները, որոնք դեմքին հաղորդում են թարմություն և նրբություն։  

 
4․ Մատիտ աչքերի համար

Աչքերի մատիտը անփոխարինելի է դիմահարդարման մեջ։ Մատիտով ընդգծում ենք թարթիչների կոնտուրները, գծել գեղեցիկ սլաքներ․․․ 

Այսօր ավելի ակտուալ են շուգ շագանակագույն մատիտները, որոնք ի տարբերություն սև մատիտի, չեն փոքրացնում աչքերը և ավելի բնական ու նուրբ են դիտվում դիմահարդարման մեջ։

 

5․ Ստվերաներկերի ներկապնակ ՝ չեզոք երանգներով

Ստվերաներկերի ամենապահանջված երանգներն են․ սպիտակը, սևը, մոխրագույնը, բեժը, սրճային գույները, շագանակագույնը։ Դրանք չեզոք գույներ են, որոնք կարելի է օգտագործել թե ամենօրյա, թե երեկոյան, համարձակ դիմահարդարման մեջ։ 

Կան շատ ներկապնակներ, որոնք ունեն այս գույների երանգներով ստվերաներկեր, որոնց օգնությամբ կարելի է ստանալ նուրբ անցումներով պրոֆեսիոնալ դիմահարդարում։ 

Որոշ ստվերաներկեր կարելի է օգտագործել նաև այտերի հարդարման համար, իսկ սպիտակ, փայլուն ստվերաներկը կարելի է օգտագործել նաև որպես հայլայթեր։ 

 
6․ Թարթիչների տուշ

Շատ աղջիկներ, որոնք նախընտրում են մինիմալիզմը դիմահարդարման մեջ, օգտագործում են միայն թարթիչների տուշ։ Տուշը կարող է ամբողջությամբ փոխել արտաքինը, արտահայտիչ դարձնելով աչքերը։

Տուշի հաստ շերտը դիտվում է որպես անփույթ դիմահարդարում։ Եթե ցանկանում եք ավելի խտացնել և երկարացնել թարթիչները, ավելի ճիշտ է օգտագործել արհեստական թարթիչներ, որոնք վերջնական ֆիքսելու համար պետք է օգտագործել տուշը։  

 
7․  Շրթունքների բալզամ
Շրթունքները հաճախ են չորանում, շերտավորվում, ճաքում․․․ Գեղեցիկ, խնամված շրթունքներ ունենալու համար շրթունքների բալզամը անփոխարինելի է թե ամռան տապին, թե ձմռան ցրտին։ 
Շրթներկները չենք կարող ապահովել շրթունքների խոնավությունը, առավել ևս նորաձև պինդ, փայլատ տարբերակները։ Ցանկալի է օգտագործել շրթունքներիկ բալզամ, որից հետո՝ շրթներկ։ 
Բալզամները օգտագործում են նաև կուտիկուլների, մազոլների խնամքի համար, որպես հոնքերի գել և այլն։