• 25 ապրիլ, 2024
     Գենոֆոնդ միջազգային բարեգործական հիմնադրամ

    Գենոֆոնդ միջազգային բարեգործական հիմնադրամ

    Գենոֆոնդ միջազգային բարեգործական հիմնադրամ

    հիմնադիր Հերմինե Գևորգյան

    Գենոֆոնդ միջազգային բարեգործական հիմնադրամ«Գենոֆոնդ» միջազգային բարեգործական հիմնադրամը հիմնվել է վերջին չարաբաստիկ պատերազմից հետո և գլխավոր շահառուներն են պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաները, ովքեր կարող են օնլայն սովորել օտար լեզուներ և մասնագիտություններ։

    Պետք է նշել, որը հիմնադրամի շրջանակում նաև կազմակերպվում են մարզերում երեխաների համար դասընթացներ։ 2021թ-ի ամռանը «Մարքեթինգ և սթարթափներ» հիմնելու թեմայով դասընթացներ են կազմակերպվել Վայքում և այս տարի դրանք շարունակական կլինեն նաև այլ մարզերի երեխաների համար։
    Նախատեսվում են օգտակար դասընթացներ, որոնք վերաբերում են ձեռներեցության հմտութուններին նաև մարզերի երիտասրդների և մեծերի շրջանում։

    Genofond, Գենոֆոնդ միջազգային բարեգործական հիմնադրամ Հիմնադրամը 2021թ-ի Ամանորին Սյունիքի՝ Նժդեհ գյուղում, վերանորոգել և հիմնադրել է դպրոցում գրադարան։
    Պետք է խոսել նաև հիմնադրամի կողմից նախաձեռնած գրքեր նվիրաբերելու նախագծին, որը հնարավորություն տվեց Նժդեհ գյուղում 300-ից ավել գրքեր նվիրաբերել և այն շարունակական բնույթ ունի, որովհետև դեռ շատ սահմանամերձ գյուղեր կան, որ իրենց դպրոցներում գրքերի պակաս կա։
    Genofond, Գենոֆոնդ միջազգային բարեգործական հիմնադրամ Շուրջ մեկ տարի հիմնադրամը նկարում և թողարկում է անվճար թուրքերենի դասեր, որովհետև տեսնում է դրա անհրաժեշտությունը։

    Այս պահին հիմնադրամը սկիզբ է դրել Արցախի պատմամշակութային արժեքների մասին անգլերեն լեզվով նյութերի նկարահանումը, որը իրենից ներկայացնում է տեղեկատվական արշավ։

    Genofond, Գենոֆոնդ միջազգային բարեգործական հիմնադրամ Հիմնադրամը չի մոռանում զոհված զինծառայողների երեխաների մասին և շուրջ 2 տարի Վայքի զորամասի զոհված զինծառայողների երեխաների համար ամանորյա նվերներ են հանձնում։

    Հիմնադրամի թիմը հույսով է, որ այս տարի կկարողնա համախոհներ գտնելով ավելի շատ նախաձեռնություններ իրականացնելու համար։

    Ղեկավարը՝ ԿԻՆ

    Ղեկավարը՝ ԿԻՆ

    Նախորդը

    Slice Consulting բիզնես խորհրդատվական ընկերություն

    Slice Consulting բիզնես խորհրդատվական ընկերություն

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: