Հաջողությամբ ավարտվեց «Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթացը։
Օրեր առաջ շուրջ 300 մասնակցի շնորհվեցին ավարտական հավաստագրեր Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
Ավարտական միջոցառումների ընթացքում մասնակիցներին շնորհավորական խոսքով կիսվեցին «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն՝ Սամվել Գևորգյանը, ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հրանտ Մկրտչյանը և այլոք։

Մասնակիցները նշում էին, որ այս դասընթացը արդյունավետ էր և որոշիչ դեր ուներ իրենց ներկա և ապագա մասնագիտական հաջողություններում։ Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև նոր կապեր և համագործակցություններ հաստատելու։
«Բի Էս Սի» թիմը շնորհավորում է շրջանավարտներին՝ վստահ լինելով, որ ստացված փորձն ու գիտելիքներն իրենց արժանի տեղը կգտնեն մասնակիցների տեխնոլոգիական գաղափարների իրականացման ճանապարհին։

* ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացրեց «Տեխնոլոգիական ձեռներեցություն» ուղղությամբ դասընթացը:
Ավարտական միջոցառումը տեղի ունեցավ «Ֆիլիպ Մորրիսի» PMI Science գիտահետազոտական կենտրոնում։





Նյութի աղբյուր՝ BSC Business Support Center
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025