Բաղադրիչներ
- Տավարի միս - 500-700 գրամ
- Բազուկ - 1 հատ
- Գազար - 1 հատ
- Կաղամբ միջին չափի -1/4
- Սոխ - 1 հատ
- Կարտոֆիլ - 4-5 հատ
- Տոմատի մածուկ - 2 ճաշի գդալ
- Սխտոր - 2-3 պճեղ
- Խնձորի քացախ - 1 ճաշի գդալ
- Աղ, սև պղպղեղ
- Համեմ, մաղադանոս, դափնու տերև ըստ ճաշակի
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
Միսը լավ լվանում ենք, տեղափոխում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք 2,5-3 լիտր ջուր, եփում ենք 30 րոպե թույլ կրակի վրա: Վերջում ավելացնում ենք աղ ըստ ճաշակի: Միսը հանում ենք ջրից, հեռացնում ենք ոսկորները, կտրտում ենք փոքր կտորիների:
Լվանում ենք բազուկը և գազարը, մաքրում ենք կեղևը, քերում ենք խոշոր քերիչով: Մանր կտրտում ենք կաղամբը, սոխը, կարտոֆիլը:
Մսի բուլյոնի մեջ լցնում ենք կարտոֆիլը, եփում ենք 7-10 րոպե, ավելացնում ենք կաղամբը: Թավայի մեջ լցնում ենք բուսայուղ, դնում ենք թույլ կրակի վրա, վրան լցնում ենք մանրացված սոխը և եփում ենք մոտավորապես 3 րոպե: Ավելացնում ենք գազարը և սխտորը, եփում ենք ևս 3-5 րոպե: Երբ գազարը փափկում է, ավելացնում ենք տոմատի մածուկը: Թույլ կրակի վրա եփում ենք ևս 3-5 րոպե: Ավելացնում ենք նաև բազուկը, վրան լցնում ենք քացախ, որի շնորհիվ բազուկը չի կորցնում իր գույնը: Փակում ենք թավան, թողնում ենք եփվի մի քանի րոպե: Պատրաստված զանգվածը և կտրտած տավարի միսը լցնում ենք կաթսայի մեջ, կարող ենք ավելացնել մի քանի հատիկ սև պղպեղ, 2-3 հատ դափնու տերև: Վերջում ավելացնում ենք մանր կտրտած թարմ կանաչի, ցանկալի է մատուցելուց առաջ բորշը թողնել հանգստանա 1 ժամ:
Բարի ախորժակ
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025