Փետրվարի 6-ը շատ երկրներում նշում են որպես բարմենների միջազգային օր:
Այդ օրը պատահաբար չի ընտրվել, փետրվարի 6-ին նշվում է քրիստոնեական առաքյալ Սուրբ Ամանդի (584—675թ.) օրը: Հնուց ի վեր նա հովանավորում է գինեգործներին, գարեջրագործներին, առևտրականներին, ինչպես նաև խոհարարներին և բարմեններին: Ըստ որոշ աղբյուրների, բարմենի մասնագիտությունը առաջացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այստեղ մեծ խանութներում սկսեցին ալկոհոլային խմիչքները ներկայացնել առանձին հատվածներում, դրանց մոտ տեղադրելով սեղաններ և աթոռներ: Առաջին բարմեններն էին ալկոհոլ վաճառող աշխատակիցները, որոնք ներկայացնում և հյուրասիրում էին խմիչքները:
Առաջին պրոֆեսիոնալ բարմենը համարվել է Ջերրի Թոմասը: Նա 1862 թվականին գրեց և հրապարակեց ուղեցույց բարմենների համար՝ «Bartender’s Guide», որում նա ներկայացնում էր բազմաթիվ խմիչքների և կոկտեյլների բաղադրատոմսեր:
Բարմենը պետք է ունենա լավ հիշողություն, արագ կողմնորոշվելու ունակություն... Նա հիմնականում աշխատում է գիշերը, բարձր երաժշտության ներքո, և հիմնականում ոչ սթափ հաճախորդների հետ: Այդ իսկ պատճառով, բարմենի մասնագիտության մեջ կարելի է ասել պարտադիր է հոգեբանի մտածողությունը և հումորը: Շնորհավոր Ձեր տոնը սիրելի բարմեններ...
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026